Հրդեհ՝ «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում․ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին ՋրականումԻրանը մտադիր չէ երկրից դուրս հանել հարստացված ուրանը. Աբբաս Արաղչի«Եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարել». ՊՆ-ում 4 տարի անց ԳՇ պետի համար «արդարացում» են մտածելՔՊ-ում մտածում են՝ ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել. «Հրապարակ»Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և uպառազինnւթյան ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերինԹրամփ, Սի և Պուտին․ ի՞նչ է թաքնված երեք առաջնորդների պատմական հանդիպման հետևումՀաշվառման վերջնաժամկետը խուճապ է առաջացրել․ չափագրողներ չկան, ժամանակը սպառվում է. «Հրապարակ»Մելանիա Թրամփի հրավերով ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային․ ՀՀ դեսպանՄելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ ԾնունդՀանրաքվե, հեղափոխություն, խոստումներ․ ի՞նչ է թաքնված Փաշինյանի հեղափոխական կոչերի հետևում«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ ենԱնիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալԱյսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինենԿԲ-ն կարող է կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ի՞նչ ազդեցություն կունենա դա քաղաքացիների վրաՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. «Հրապարակ»Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». սցենարներ են քննարկում․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներՆոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում. «Հրապարակ»Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում. «Հրապարակ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «ՓաստԵթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով. «Հրապարակ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն. ինչ կփոխվի բիզնեսի համարԼավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կպաշտպանի Ուկրաինայի ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքներըՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՎերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանըՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըՀՀ-ն և Հարավային Կովկասը. ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ. քննարկում է տեղի ունեցելԵվրամիությունը պատրաստվում է նոր անդամների համար 10-ամյա փորձաշրջան սահմանելԲուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ի և ՀՀ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըՀԿԾ-ն ապահովել է Մրցակցության հանձնաժողովի որոշման կատարումը՝ օդային առաքման գների վերաբերյալՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչՌոնալդուն խփեց 986-րդ գոլըԹուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցիԹրամփ․ Պուտինը արտահայտել է Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՁերբակալվել է 57-ամյա տղամարդԴանիան արտաքսել է ռուս դիվանագետին և հնարավոր է կասեցնի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումըՓոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումՀորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել
Մամուլ

«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ, մարդամոտ երեխա էր։ Անսահման սիրում էր հողագործությունը, իրեն հետաքրքրում էր գյուղատնտեսությունը։ Հայրիկի հետ գյուղի մեր այգու ծառերը կտրեցին, նոր ծառեր տնկեցին։ Նարեկս ծառայում էր, դրանք արդեն բերք էին տվել։ Հեռախոսով զրույցի ժամանակ ասացի՝ տնկածդ խնձորի ծառն արդեն բերք է տվել։ Իր տնկած ծառերի բերքը հիմա մենք ենք վայելում։ Երևանում էլ՝ Հաղթանակ թաղամասի մեր տանը, խաղողի «մատներ» տնկեց։ Երբ օգոստոսին իր մոտ զորամաս գնացինք, դա մեր վերջին հանդիպումն էր, իր տնկած խաղողի բերքից տարա, որ համտեսի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Անուշը։

Նարեկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից է։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նարեկն սկսել է հաճախել թիվ 113 դպրոց։ «Դպրոցում չնայած գերազանցիկ չէր Նարեկս, բայց լավ էր սովորում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկն ուսումը շարունակել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ «Սովորում էր ռոբոտաշինություն։ Իր պատրաստած ռոբոտը 2019 թվականին ցուցադրվեց EXPO ցուցահանդեսում»։ Նա ավարտում է քոլեջն ու մեկնում ծառայության՝ զորացրվելուց հետո ուսումը բուհում շարունակելու հստակ մտադրությամբ։

2019 թվականի հուլիսի 11-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, հրետանավոր, տեղափոխվել է Դիլիջանի զորամաս։ «Շատ սիրով մեկնեց ծառայության, նույնպիսի սիրով նաև ծառայում էր։ Երբեք չի տրտնջացել, իր բոլոր հարցերը կարգավորում էր առանց մեր օժանդակության։ Շատ ինքնուրույն էր»։

Ծառայության ընթացքում 2020 թվականին Նարեկն Արմավիրում ուսումնական վարժանքների է մասնակցել։ Հայրիկը՝ պարոն Վաղարշակը, ասում է, որ որդին շատ ոգևորված էր ծառայում, մասնակցում ուսումնական վարժանքներին։ «Իրենց հրետանին վարժանքների ժամանակ մեկ անգամ էին գործի դրել, նեղսրտել էր, որ քիչ էին կրակել։ Շատ սիրով է ծառայել։ Լուսակերտում շատ էր «տանջվում», բայց նաև տեսնում էր, թե որքան բան է սովորում։ Ու ամեն անգամ ասում էր՝ գնանք պոլիգոններ, կրակենք, տեսնենք, թե ինչ արդյունք ունենք։ Երբեմն զգում էի, որ կարծես ուսումնական վարժանքների ժամանակ կատարած աշխատանքը նա անարդյունք էր համարում, ուզում էր, որ իր կատարած աշխատանքը, կրակը պիտանի լիներ։ Ծառայության ժամանակ որևէ հարցով չէր ուզում մեզ նեղություն տալ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Հոկտեմբերի 6-ին տղաները դուրս են եկել իրենց զորամասից։ Հոկտեմբերի 7-ին Նարեկս հայրիկի հետ կապի է դուրս եկել, բայց չէր ասել, որ իրենք Արցախում են։ Միայն իմ եղբայրներից մեկին է ասել, որ մարտի դաշտ են հասել։ Իր հետ վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 8-ին»։ Այդ օրը Նարեկը խոսում է հայրիկի հետ։ «Հեռախոսի հետ կապված ինչ-որ հարցեր էին, ասաց, որ հեռախոսիս կոդ է գալու, ֆիքսեմ, իրեն ասեմ։ Մի երկու անգամ կոդ եկավ, զանգեցի իրեն, ասացի։ Բայց ինչ-որ բան չէր ստացվում։ Հետո ասաց՝ ստացվեց, ամեն ինչ նորմալ է։ Երբ հարցրեցի, թե ինչ կոդ է, ինչ է եղել, արձագանքեց՝ մի անհանգստացի, պա՛պ։ Դա մեր վերջին զրույցն էր։ Հետո հաջորդ օրն արդեն զանգ չստացանք իրենից։ Բոլորին սկսեցի զանգահարել, շատ էինք անհանգստանում։ Դիլիջանից ինձ ասացին՝ այստեղ զորք չկա, բոլորին դուրս են բերել։ Տղաներին տարել էին Իջևան։ Արդեն վախ կար ներսումս։ Իսկ հետո լուրը եկավ։ Նարեկս մեզ շատ «սպասել» չտվեց»։

Նարեկն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում։ «Տղաներն իրենց հրետանիով մասնակցել են թեժ մարտերի, Նարեկս հմտորեն ղեկավարել է հաշվարկի անձնակազմի գործողությունները։ Նա մարտկոցի հաշվարկի հրամանատարն էր։ Այդ օրն ԱԹՍ-ներով օդային հարվածներ են սկսվում։ Բեկորային վնասվածքներից Նարեկս նույն պահին է անմահանում, ընկերը՝ Հարութը, կոմայի մեջ է եղել 11 օր, հետո հիվանդանոցում անմահացել»։

Հոկտեմբերի 9-ին Նարեկի ընտանիքը շատ անհանգիստ էր։ Մայրիկն է վերհիշում. «Իրենից ոչ մի լուր չունեինք, շատ անհանգիստ էինք, անընդհատ զանգի էինք սպասում։ Հեռուստացույցով էլ անընդհատ հաղորդում էին տղաների անունները։ Այդ օրվա գիշերն առանց որևէ նորության լուսացրեցինք։ Բայց մեր բարեկամները տեղյակ էին։ Լուսաբացին արդեն լուրը մեզ հայտնեցին։ Ու հետո մեզ համար սփոփանք դարձավ այն, որ կարողացանք հրաժեշտ տալ մեր տղային, որ մեր տղայի մարմինը վնասված չէր»։

Նարեկն ընտանիքի առաջնեկն է, երկու կրտսեր քույր ունի։ «Փոքր քույրիկի հետ այլ կապվածություն ուներ Նարեկս։ Շատ է խնամել, պահել նրան։ Փոքր աղջիկս կարծես մի բան զգար, անընդհատ ասում էր՝ մի՛ թողեք ապերը բանակ գնա։ Երբ Նարեկիս մոտ Դիլիջան էինք գնացել, էլի փոքր քույրիկը լաց էր լինում, ասում՝ մի թողեք ապերը գնա։ Կարծես սիրտը մի բան զգար։ Նարեկս էլ էր բոլորին կարոտում։ Վերջին օրերին տեսազանգով զանգահարեց, զրուցեց բոլորիս հետ։ Քույրիկի հետ ահագին խոսեցին։ Չէի ուզում երկար խոսել հեռախոսով, անհանգստություն կար ներսումս։ Բայց Նարեկս հանգստացնում էր. «Մա՛մ ջան, մի՛ անհանգստացեք, քո ասած տեղում չեմ»։ Նարեկս ամեն ինչ այնպես էր ներկայացնում, որ մենք չանհանգստանայինք»։

Ապրելու ուժի մասին. «Աղջիկներիս համար ապրեցինք։ Հասկացանք, որ հանուն մեր երեխաների չպետք է կոտրվենք»։ 

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գանձակ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում