Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան
Արխիվ

Ոչ թե պետք է խնդրենք, այլ՝ միջազգային հանրությանը մղենք դատապարտման և ճանաչման

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, և պահանջ այն մասին, որ արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին:

Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործվել է պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ մի հանցագործություն, որը ոչ միայն դեռևս չի պատժվում, այլև փորձ է կատարվում ժխտողականության միջոցով արդարացնել այն: Սակայն սա հենց այն դեպքն է, երբ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, երբ հիշողությունը ժամանակի ազդեցությամբ չի կարճանում, երբ ժամանակի հետ արդարությունն ավելի պահանջկոտ է դառնում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայատյացության գագաթնակետն էր, մի երևույթ, որն այսօր էլ դրված է թե Թուքրիայի, թե նրա հոգեզավակ ու հովանավորյալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Հայատյացությունն այլատյացության առանձնակի դրսևորումն էր մեկ` հայ ազգի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից, ովքեր դրա գործուն աջակիցներն ու խրախուսողն են նաև այսօր և ոչ միայն մեր տարածաշրջանում: Բռնություններ, սպանդ ու տեղահանումներ իրագործելու այն մոլուցքը, որով ներկայում առաջնորդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, աշխարհում դարձել է նորօրյա ցեղասպանությունների իրականացման սպառնալիք:

Մինչդեռ եթե հիմնավորապես ու առանց աշխարհաքաղաքական շահերին տուրք տալու դատապարտվեր հայոց ցեղասպանությունն իր հեղինակներով ու հետևանքներով հանդերձ, այդ սպառնալիքը գոյություն չէր ունենա, կկանխվեին հայոց մեծ եղեռնին հաջորդած մյուս` ավելի ժամանակակից մեթոդներով, սակայն առանց ձեռագրի փոփոխության, նույն անմարդկային բնազդի մղումով կատարված ցեղասպանությունները: Տեղի չէին ունենա այն եղեռնագործությունները, որոնք դեռ անցյալ դարավերջին կրկին այլատյացության հողի վրա տեղի ունեցան ներկայիս Ադրբեջանի հայաշեն Բաքու և Սումգայիթ քաղաքներում, երբ ադբեջանական կազմակերպված ամբոխը սպանում կամ բռնության էր ենթարկում ազգությամբ հայ քաղաքացիների, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանական բանակը կոտորեց գրեթե ողջ բնակչությանը, երբ ընդամենն օրեր առաջ նույն բանակն աջակից վարձկանի հետ, ավելի հեռահար նպատակներով, վերստին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կրկնեց նույն ձեռագիրը քաղաքացիական բնակչության` երեխաների ու ծերերի նկատմամբ:

Սրանք այն դեպքերն են, որոնք 1915թ. Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ պետք է արժանանան ոչ միայն դատապարտման,այլև ամենախիստ պատժի` վճռի, դատավճռի տեսքով: Այլապես լավագույն կոնվենցիաներն ու մարդու իրավունքներին վերաբերող թեզերը մնում են թղթի վրա, պատմությունը` արձանագրողի, միջազգային հանրությունն էլ` հեռակա դատապարտողի դերում:

Սիրելի հայրենակիցներ, մենք հայոց ցեղասպանության դատապարտում ու ճանաչում ոչ թե պետք է խնդրենք կամ ակնկալենք, այլ` միջազգային հանրությանը մղենք նման վերաբերմունքի: Դա պետք է անենք շարունակաբար, ավելի կազմակերպված, ավելի ուժեղ երկիր դառնալով, մեր միասնականությունը գործնականում ցուցադրելով և ոչ միայն պատերազմական ժամանակներում կամ վտանգի պահին, ինչպես դա ևս մեկ անգամ արեցինք օրեր առաջ, այլ նաև խաղաղ ժամանակներում: Մենք կարողացել ենք մեր ոխերիմ և անհանդուրժող հարևանների էությանը բնորոշ ցեղասպանության մշակույթին հակադրել ապրելու և հաղթելու մշակույթը, որը մեր ուժի գրավականն է: Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը բարոյական և իրավական հարթության մեջ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին, և մեր պարտադրանքը բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում կամ խուսանավում են այդ գործընթացում, ովքեր դեռ կարծում են, թե ցեղասպանության միջոցով հնարավոր էր և հնարավոր է արգելակել հայ ժողովրդի ընթացքը պատմության մեջ: Մենք վաստակել ենք այդ հաղթաթուղթը և պետք է հստակ գործածենք այն այսօր, վաղը և ավելի հեռավոր ապագայում, գործածենք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` ի շահ մեր աշխարհասփյուռ, բայց միասնական ժողովրդի»: