Մելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ
Մելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև դեկտեմբերի 25-ը։
ԱՄՆ առաջին տիկինն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքի The Five հաղորդման եթերում։
Նա նշել է, որ կցանկանար ավելի շատ հրադադարներ տեսնել՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կարող է շատ արագ հասնել դրան, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ լինեն բանակցությունների։
«Հնարավոր է՝ մինչև Սուրբ Ծնունդ մենք ևս մեկ հրադադար ունենանք», — ասել է Մելանիա Թրամփը։