Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներ
Ռուսական զորքերի հրթիռային հարվածի հետևանքով Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում երկու մարդ զոհվել է, ևս 42-ը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։
Նրա խոսքով՝ զոհերի թվում են 20-ամյա աղջիկն ու 7-ամյա տղան։ Վիրավորներից չորսը երեխաներ են։ 27 վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Հարձակման հետևանքով վնասվել է 23 բազմաբնակարան բնակելի շենք, բժշկական հաստատություն և առևտրային օբյեկտներ։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու արտակարգ ծառայությունները։ Շարունակվում են հարվածի հետևանքների վերացման աշխատանքները։