Ադրբեջանի բանակն ու ՆԱՏՕ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության Լոգիստիկայի գլխավոր վարչությունում հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի աջակցության և մատակարարման գործակալության պատվիրակության հետ։
Հանդիպումը նվիրված է եղել օպերացիաների լոգիստիկ աջակցության մեխանիզմներին։
Ինչպես հայտնում է Report-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ռազմական շարժունակության ապահովումը, մատակարարման շղթաների կայունությունը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների լոգիստիկ ռեսուրսների համատեղ օգտագործումը։
Բացի այդ, մասնակիցները մտքեր են փոխանակել զինծառայողների համար ուսումնական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև մի շարք մեխանիզմների գործիքների կիրառման շուրջ։