Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Իրանն ու Հայաստանը տեխնոլոգիական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծենՓաշինյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծՄեծ Բրիտանիան ցանկանում է նորից դառնալ Եվրամիության անդամ
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազությունԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԲանգկոկում կայուն տրանսպորտի զարգացման տարածաշրջանային ծրագրի քննարկմանը Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունըԳրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել
Ալիևի թեզը՝ հայկական անձնագրերում․ ծննդավայրն «Ադրբեջան» նշելով՝ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին, նվաստացնում՝ արցախցուն
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածությունՄահացել է անվանի հեռուստաօպերատոր Գագիկ Սիմոնյանը
Կյանքից հեռացել է հերոս Ալբերտ Խառատյանի մայրը
Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծՖրանսիայում ոստիկաններին զենք կիրառելու ավելի լայն իրավական պաշտպանություն են տրամադրումԱրշակունյաց պողոտայում մեքենայից գnղացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՆոր սերնդի անձնագրի յուրաքանչյուր էջում արտացոլված են մեր երկրի պատմությունն ու դիմագիծը․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)Ադրբեջանի բանակն ու ՆԱՏՕ-ն շարունակում են խորացնել համագործակցությունըՀրդեհ՝ «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում․ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին ՋրականումԻրանը մտադիր չէ երկրից դուրս հանել հարստացված ուրանը. Աբբաս Արաղչի«Եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարել». ՊՆ-ում 4 տարի անց ԳՇ պետի համար «արդարացում» են մտածելՔՊ-ում մտածում են՝ ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել. «Հրապարակ»Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և uպառազինnւթյան ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերինԹրամփ, Սի և Պուտին․ ի՞նչ է թաքնված երեք առաջնորդների պատմական հանդիպման հետևումՀաշվառման վերջնաժամկետը խուճապ է առաջացրել․ չափագրողներ չկան, ժամանակը սպառվում է. «Հրապարակ»Մելանիա Թրամփի հրավերով ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային․ ՀՀ դեսպանՄելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ ԾնունդՀանրաքվե, հեղափոխություն, խոստումներ․ ի՞նչ է թաքնված Փաշինյանի հեղափոխական կոչերի հետևում«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ ենԱնիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալԱյսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինենԿԲ-ն կարող է կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ի՞նչ ազդեցություն կունենա դա քաղաքացիների վրաՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. «Հրապարակ»Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». սցենարներ են քննարկում․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներՆոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում. «Հրապարակ»Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում. «Հրապարակ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «ՓաստԵթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով. «Հրապարակ»
Մամուլ

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ ստեղծելու, կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը։ Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՓՄՁ աջակցության պետական քաղաքականությունից բխող ծրագրերի իրականացման համար մասնագիտացված կառույցի ձևավորման, ծրագրերի շարունակականության և զարգացման գործընկերների հետ համակարգված աշխատանքի ապահովման անհրաժեշտությամբ։

Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2027– 2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը, դրա գործողությունների ծրագիրը և հիմնավորումը էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը և գտնվում են քննարկման փուլում։ Հիմնավորման մեջ ռազմավարական ծրագրի նախագծին կատարված հղումները վերաբերում են քննարկման ներկայացված տարբերակին, և դրանում հետագա փոփոխությունների դեպքում հիմնադրամի ծրագրերը կհամապատասխանեցվեն վերջնական տարբերակին՝ հիմնադրամի տարեկան ծրագրի միջոցով։

ՓՄՁ աջակցության ինստիտուցիոնալ համակարգի բացերը՝ որպես ոլորտի զարգացման խոչընդոտ, արձանագրված են ինչպես ռազմավարական ծրագրի նախագծում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցներում և գնահատականներում։ Մասնավորապես, ընդգծվում է քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման գործառույթների հստակ տարանջատման ու մասնագիտացված իրականացնող կառույցի անհրաժեշտությունը։ Նախկին մասնագիտացված կառույցի գործառույթների փոփոխությունից հետո ծրագրերի համակարգման և իրականացման աշխատանքների զգալի մասը փաստացի ստանձնել է էկոնոմիկայի նախարարությունը՝ քաղաքականության մշակման և վերահսկողության իր գործառույթներին զուգահեռ։

Այդ բացը լրացնելու նպատակով ռազմավարական ծրագրի նախագծի 147-րդ կետով և գործողությունների ծրագրի 4.1.1 միջոցառմամբ նախատեսվում է ստեղծել հիմնադրամի կազմակերպաիրավական ձևով գործող մասնագիտացված կառույց՝ նրան վերապահելով իրականացնող միավորի գործառույթները։ Հիմնադրամը նախատեսվում է ներգրավել աջակցության ծրագրերի վարչարարության, շահառուների հետ աշխատանքի, գործընկերների համակարգման և արդյունքների մշտադիտարկման համար անհրաժեշտ տվյալների հավաքման գործընթացներում՝ պահպանելով նախարարության՝ քաղաքականության մշակման, ընդհանուր համակարգման և վերահսկողության լիազորությունները։

Գործողությունների ծրագրի նախագծի 36 միջոցառումներից 25-ի իրականացումը նախատեսվում է նախարարության և իրականացնող միավորի համատեղ մասնակցությամբ։ Դրանց ընդհանուր նախնական արժեքը մոտ 47,96 մլրդ դրամ է՝ ռազմավարության նախագծի մոտ 48,30 մլրդ դրամ ընդհանուր գնահատականի 99,3 տոկոսը։ Այս գումարը բնութագրում է հիմնադրամի մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների ծավալը և չի հանդիսանում նրա պահպանման բյուջեն կամ բացառապես նրա միջոցով տնօրինվող ֆինանսավորում։

Այս նախագծով առաջարկվող հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա նախապատրաստել ռազմավարական միջոցառումների իրականացման կազմակերպական հիմքը։ Ռազմավարական ծրագրի հաստատումից հետո հիմնադրամին վերապահվող կոնկրետ աշխատանքները, դրանց ժամկետները, ֆինանսավորումն ու արդյունքային ցուցանիշները կհստակեցվեն համապատասխան ծրագրերով և որոշումներով։

Գործողությունների ծրագրի նախագծի 4.1.1 միջոցառմամբ 2027 թվականի համար նախատեսվում է կառույցի ստեղծման և գործարկման փաթեթի հաստատում կառավարության որոշմամբ և առնվազն մեկ ծրագրի գործարկում։ Կառույցի ձևավորման ձգձգումը կարող է ռիսկեր առաջացնել դրա մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների ժամանակին մեկնարկի և համակարգված իրականացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում