Մեծ Բրիտանիան ցանկանում է նորից դառնալ Եվրամիության անդամ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը համոզված է, որ երկիրը պետք է վերադառնա Եվրամիության կազմ։
Այդ մասին հայտնել է կառավարության ղեկավարի մերձավոր շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Նա ցանկանում է վերադառնալ Եվրամիություն։ Սա է ճշմարտությունը։ Նա խորապես համոզված է այդ քայլի անհրաժեշտության մեջ և կարծում է, որ հասարակական կարծիքն իր կողմն է», — նշել է պարբերականի զրուցակիցը։
Թերթի տեղեկություններով՝ Բերնհեմը մտադիր է առաջիկա մեկ տարվա ընթացքում Բրյուսելի հետ խորհրդակցություններ անցկացնել Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հարաբերությունների հարցով։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես չի հայտարարել Եվրամիության կազմ կրկին անդամակցելու ծրագրերի մասին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս է եկել 2020 թվականի հունվարի 31-ին՝ 2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեի արդյունքներով։