Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Իրանական կողմի տվյալներով՝ մոտ մեկ ժամ առաջ հայտնաբերվել և խոցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության նոր համակարգի կիրառմամբ։
Իրանի պնդմամբ՝ սա ամերիկյան 58-րդ MQ-9 անօդաչուն է, որը ոչնչացվել է։