Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ չկա փոփոխություն
Թուրքիան մնում է նախահարձակ և սատարում է Ադրբեջանին նոր պատերազմ սկսելու գործում:
Լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ չկա փոփոխություն:
Րաֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ` Հայաստանն այսօր կանգնած է արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ, իրավիճակից դուրս գալու համար նոր լուծումներ են պետք:
«Որպեսզի տարածքային ու մարդկային նոր կորուստներ չունենանք, պետք է հասկանանք, որ արտահերթ լուծումներ են պետք՝ մեր պետականության, մեր զինվորի ու բանակի շուրջ համախմբելու, բայց ոչ երբեք այս կամ այն իշխանավորի: Մենք պետք է այս արտահերթ իրավիճակում արտահերթ լուծումներ գտնենք, որովհետև նա, ով դիտարկում է Մադրիդ կամ Կազան հայրենիք զիջող փաստաթղթերը, ինքն արդեն բռնել է հայրենիքից ինքնահրաժարականի ճանապարհը»,-ասաց նա: