«Եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարել». ՊՆ-ում 4 տարի անց ԳՇ պետի համար «արդարացում» են մտածելՔՊ-ում մտածում են՝ ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել. «Հրապարակ»Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և uպառազինnւթյան ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերինԹրամփ, Սի և Պուտին․ ի՞նչ է թաքնված երեք առաջնորդների պատմական հանդիպման հետևումՀաշվառման վերջնաժամկետը խուճապ է առաջացրել․ չափագրողներ չկան, ժամանակը սպառվում է. «Հրապարակ»Մելանիա Թրամփի հրավերով ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային․ ՀՀ դեսպանՄելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ ԾնունդՀանրաքվե, հեղափոխություն, խոստումներ․ ի՞նչ է թաքնված Փաշինյանի հեղափոխական կոչերի հետևում«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ ենԱնիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալԱյսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինենԿԲ-ն կարող է կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ի՞նչ ազդեցություն կունենա դա քաղաքացիների վրաՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. «Հրապարակ»Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». սցենարներ են քննարկում․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներՆոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում. «Հրապարակ»Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում. «Հրապարակ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «ՓաստԵթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով. «Հրապարակ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն. ինչ կփոխվի բիզնեսի համարԼավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կպաշտպանի Ուկրաինայի ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքներըՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՎերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանըՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըՀՀ-ն և Հարավային Կովկասը. ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ. քննարկում է տեղի ունեցելԵվրամիությունը պատրաստվում է նոր անդամների համար 10-ամյա փորձաշրջան սահմանելԲուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ի և ՀՀ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըՀԿԾ-ն ապահովել է Մրցակցության հանձնաժողովի որոշման կատարումը՝ օդային առաքման գների վերաբերյալՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչՌոնալդուն խփեց 986-րդ գոլըԹուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցիԹրամփ․ Պուտինը արտահայտել է Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՁերբակալվել է 57-ամյա տղամարդԴանիան արտաքսել է ռուս դիվանագետին և հնարավոր է կասեցնի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումըՓոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումՀորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվելՀՀ-ն վերահաստատել է՝ հանձնառու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացմանըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանին մնացած անցակետերը․ Մոսկվան բողոք է հայտնելՄասկը Զելենսկուն մեղադրել է Starlink-ի վերաբերյալ ստելու մեջ
Մամուլ

Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Առաջարկում եմ` ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, եւ գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես հրաժարական եմ տալիս պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ` հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու: Ես բաց եմ պահում այս առաջարկը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՄԱՍ կուսակցության վարչության փոխնախագահ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Հրապարակի» հետ զրույցում այս թեմայի հետ կապված ասում է. «Իսկ Դուք հավատո՞ւմ եք Փաշինյանի խոսքերին, հավատո՞ւմ եք, որ նա կարող է հեռանալ: Այս երկու-երեք օրերին Նիկոլ Փաշինյանը «հոյակապ» բեմադրություն է ցուցադրել: Ի՞նչ է ուզում նա, ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ ոչնչացնել: Իր խոսույթում անդադար ասում է` ինձ վեց մանդատ տվեք, սահմանադրության փոփոխության հարցը դնենք հանրաքվեի, եթե ժողովուրդն ասի «ոչ», ես կհեռանամ, իսկ եթե ասի «այո», ես կհեռանամ 2031 թվականին եւ այլեւս չեմ առաջադրվի: Եթե վերլուծում ենք նրա ասածները, գալիս է հետեւյալ գաղափարը` ինչո՞ւ է այս մարդն ամեն գնով փորձում վեց մանդատ վերցնել ընդդիմությունից:

Պատասխանը պարզ է․ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել ընդդիմությանը: Եթե ընդդիմությունն այդ վեց մանդատը տա Նիկոլին եւ համաձայնի գնալ հանրաքվեի, ապա Փաշինյանը հաստատ հաղթելու է, հաղթելու է ռեպրեսիաներով, ստերով, կեղծիքով, մանիպուլյացիաներով, բոլոր տիպի հնարավորություններն օգտագործելով՝ նա հասնելու է հաղթանակի: Եթե ընդդիմությունը հանկարծ համաձայնի մասնակցել հանրաքվեին, ապա նախ կհեղինակազրկվի եւ կկորցնի վստահությունը հանրության շրջանում: Նիկոլն այդ քայլով երկու նպատակի կհասնի՝ կոչնչացնի ընդդիմությանը եւ կփոխի սահմանադրությունը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նա չկարողանա հասնել իր ուզածին: Նրան չի կարելի հավատալ, այդ մարդը չի հեռանալու իր կամքով: Խաբում է: Գեղեցիկ է խաբում, եւ այդ ստին շատերն են հավատալու: Ամենալավ տարբերակն այս փուլում, որը Նիկոլին իրապես դժվար դրության մեջ կդնի, այն է, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի: Ինչ կկատարվի, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի: Միանգամից երկու լավ բան տեղի կունենա իր համար: Նախ` ընդդիմության հեղինակությունը կբարձրանա հանրության մոտ: Ժողովուրդը կսկսի հավատալ նրանց, որ աթոռի համար չէին պայքարի մեջ մտել, ոչ էլ իրենց միլիարդները պահելու համար, այլ իսկապես մտածում են երկրի եւ պետականության մասին: Եթե մանդատները դնեն, Նիկոլը ստիպված խեղճանալու է: Նա կարող է մարդկանց ինչ-որ զանգվածի փողոց հանել ու հավատացնել, որ ընդդիմությունը պատերազմ է հրահրում: Բայց եթե նրանք մանդատ չունեցան, ապա նոր հնարավորություն ձեռք կբերեն, կստիպեն Նիկոլին գնալ արտահերթ ընտրության: Եթե արտահերթ ընտրություն լինի, Նիկոլը նորից 50+ չի հավաքելու: Նա շատ լավ գիտի, որ ժողովուրդը չի սատարում իրեն, չի վստահում: Ինչո՞ւ է այսպես հիստերիայի մեջ ընկել, որովհետեւ մեզնից լավ գիտի այդ պարզ իրողությունը: Անգամ սահմանադրական օրենքներ խախտելով նա չստացավ մեծամասնություն»: