ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն. ինչ կփոխվի բիզնեսի համարԼավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կպաշտպանի Ուկրաինայի ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքներըՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՎերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանըՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըՀՀ-ն և Հարավային Կովկասը. ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ. քննարկում է տեղի ունեցելԵվրամիությունը պատրաստվում է նոր անդամների համար 10-ամյա փորձաշրջան սահմանելԲուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ի և ՀՀ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըՀԿԾ-ն ապահովել է Մրցակցության հանձնաժողովի որոշման կատարումը՝ օդային առաքման գների վերաբերյալՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչՌոնալդուն խփեց 986-րդ գոլըԹուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցիԹրամփ․ Պուտինը արտահայտել է Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՁերբակալվել է 57-ամյա տղամարդԴանիան արտաքսել է ռուս դիվանագետին և հնարավոր է կասեցնի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումըՓոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումՀորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվելՀՀ-ն վերահաստատել է՝ հանձնառու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացմանըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանին մնացած անցակետերը․ Մոսկվան բողոք է հայտնելՄասկը Զելենսկուն մեղադրել է Starlink-ի վերաբերյալ ստելու մեջԱրամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերըԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետըԵլքեր սահմանադրական առճակատումից. Վահե ՀովհաննիսյանԱմուլսարի համայնքային զարգացման հիմնադրամն ընտրել է տնօրենՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀայաստանն ու Ալբանիան քննարկել են տնտեսական կապերի և զբոսաշրջության ոլորտի հարցերըՀայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ ԲադալյանՄուրմանսկում ներկայացվել է Հայաստանի հարկադիր կատարման նոր օրենսդրությունըԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն Մինսկում. մանրամասներՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԿրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Միջազգային

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն. ինչ կփոխվի բիզնեսի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Սերգեյ Շկլյաևը պատմել է 2026 թվականին ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների երկու փաթեթի նախապատրաստման մասին, որոնք պետք է պարզեցնեն լոգիստիկան, աջակցեն բարեխիղճ բիզնեսին և պայմաններ ստեղծեն Միությունում մաքսային գործընթացների հետագա թվային վերափոխման համար։

Փոփոխությունների առաջին փաթեթը. գործառնությունների արագացում և պայքար «գորշ» սխեմաների դեմ

Փոփոխությունները կվերաբերեն օրենսգրքի բոլոր բաժիններին, իսկ դրանց գլխավոր նպատակը ենթակառուցվածքային խոչընդոտների վերացումն է։ Կատարվող փոփոխությունները կպարզեցնեն ապրանքների առանձին կատեգորիաների, դրանց թվում՝ բեռնարկղերի տեղափոխումը, ինչպես նաև կկանոնակարգեն կոնտրեյլերային և կաբոտաժային փոխադրումները։ Բացի դրանից, նախատեսված է «կեղծ տարանցման» սխեմաներին հակազդելու մեխանիզմ. այդ սխեմաները երկար ժամանակ սողանցք էին շուկայի անբարեխիղճ մասնակիցների համար։ Փաստաթուղթը ներպետական ընթացակարգերի անցկացման եզրափակիչ փուլում է, իսկ Միության երկրների ղեկավարների կողմից դրա ստորագրումը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին։

Փոփոխությունների երկրորդ փաթեթը. տեխնոլոգիական վերակառուցում և աջակցություն բարեխիղճ բիզնեսին

Փոփոխությունները հիմք են դնում մաքսային ծառայության աշխատանքի տեխնոլոգիական վերակառուցման համար։ Առանցքային նորամուծությունը լիազորված արտահանողների ինստիտուտի ստեղծումն է, որը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել բարեխիղճ բիզնեսի վարչական բեռը։ Ամրագրվում է նախնական տեղեկատվությունն էլեկտրոնային ձևով ներկայացնելու առաջնահերթությունը և հնարավորություն է ընձեռվում ապրանքները մակնշել անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում, ինչը զգալիորեն կարագացնի լոգիստիկ շղթաները։ Այդ փաստաթուղթը մշակվել է Հանձնաժողովի հարթակում՝ Միության պետությունների հետ համատեղ, և այժմ անցնում է կարգավորող ազդեցության գնահատում։

Ինչպես ընդգծել է Սերգեյ Շկլյաևը, Միության մաքսային օրենսգրքում փոփոխությունների կատարումը մաքսային կարգավորման կատարելագործմանն ուղղված աշխատանքի կարևոր տարրերից մեկն է՝ բիզնեսի համար անխոչընդոտ միջավայր ստեղծելու նպատակով։ Դրան զուգահեռ՝ Հանձնաժողովը կշարունակի միասնականացնել մաքսային մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը և զարգացնել տեղեկատվական փոխգործակցությունը Միության ընդհանուր գործընթացների շրջանակում։