Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՎերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանըՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըՀՀ-ն և Հարավային Կովկասը. ինքնություն և տարածաշրջանային փոխազդեցություններ. քննարկում է տեղի ունեցելԵվրամիությունը պատրաստվում է նոր անդամների համար 10-ամյա փորձաշրջան սահմանելԲուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ի և ՀՀ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըՀԿԾ-ն ապահովել է Մրցակցության հանձնաժողովի որոշման կատարումը՝ օդային առաքման գների վերաբերյալՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչՌոնալդուն խփեց 986-րդ գոլըԹուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցիԹրամփ․ Պուտինը արտահայտել է Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՁերբակալվել է 57-ամյա տղամարդԴանիան արտաքսել է ռուս դիվանագետին և հնարավոր է կասեցնի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումըՓոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումՀորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվելՀՀ-ն վերահաստատել է՝ հանձնառու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացմանըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանին մնացած անցակետերը․ Մոսկվան բողոք է հայտնելՄասկը Զելենսկուն մեղադրել է Starlink-ի վերաբերյալ ստելու մեջԱրամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերըԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետըԵլքեր սահմանադրական առճակատումից. Վահե ՀովհաննիսյանԱմուլսարի համայնքային զարգացման հիմնադրամն ընտրել է տնօրենՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀայաստանն ու Ալբանիան քննարկել են տնտեսական կապերի և զբոսաշրջության ոլորտի հարցերըՀայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ ԲադալյանՄուրմանսկում ներկայացվել է Հայաստանի հարկադիր կատարման նոր օրենսդրությունըԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն Մինսկում. մանրամասներՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԿրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունը
Միջազգային

Եվրամիությունը պատրաստվում է նոր անդամների համար 10-ամյա փորձաշրջան սահմանել

ԵՄ երկրներն առաջին քայլն են արել նոր անդամների համար տասնամյա փորձաշրջան սահմանելու ուղղությամբ, որի ընթացքում նորեկների՝ սկսած Չեռնոգորիայից, քվեարկության իրավունքը կարող է կասեցվել օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտումների կամ Եվրամիության որոշումներն արգելափակելու համար։

Եվրոպական հանձնաժողովն այս առաջարկը ներկայացրել է անցյալ ամիս՝ խուսափելու համար Վիկտոր Օրբանի օրոք Հունգարիայի հետ ունեցած փորձի կրկնությունից։ Նրա կառավարությունը խախտում էր միության հիմնարար արժեքները և բազմիցս օգտվում վետոյի իրավունքից՝ արգելափակելով միաձայնություն պահանջող որոշումները։

Սկզբում Հանձնաժողովն առաջարկում էր 15-ամյա փորձաշրջան։ Սակայն մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իտալիան և տարածաշրջանի անդամակցությանը կողմ հանդես եկող «Արևմտյան Բալկանների բարեկամներ» խմբի մյուս անդամները, հայտարարել են, որ այդքան երկար ժամանակահատվածը դժվար է ժամանակավոր համարել։

Իռլանդիան, որը, որպես ԵՄ խորհրդում հերթական նախագահությունն իրականացնող երկիր, անդամ պետությունների միջև բանակցություններ է վարում, առաջարկել է ժամկետը կրճատել մինչև 10 տարի՝ ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Euronews-ը։ Առաջարկը ստացել է Եվրամիության երկրների դեսպանների լայն աջակցությունը։

Ըստ քննարկումների ընթացքին անմիջականորեն ծանոթ ԵՄ դիվանագետի՝ դեսպանները փոխզիջման շատ ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերել, քան այն պաշտոնյաները, որոնք շաբաթներ շարունակ համաձայնեցնում էին մանրամասները։

Առավել վիճահարույց է մնում այն հարցը, թե որ խախտումները հիմք կդառնան քվեարկության իրավունքը կասեցնելու համար։ Միությանն անդամակցելուն ամենամոտ գտնվող երկիրը՝ Չեռնոգորիան, զգուշացրել է, որ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա և արձագանք լինի ԵՄ արժեքների ու կանոնների պարբերական խախտումներին։

Թեկնածու երկրների նկատմամբ բարեհաճ տրամադրված մի շարք անդամ պետություններ դեմ են «բարեխիղճ համագործակցության» սկզբունքի խախտումներն այդ հիմքերի թվում ներառելուն։ ԵՄ պայմանագրի այս սկզբունքը անդամներին պարտավորեցնում է գործել բարեխղճորեն և չվտանգել միության նպատակները։ Նրանց կարծիքով՝ նման խախտումները դժվար է օբյեկտիվորեն գնահատել։

Այդ երկրները նաև դեմ են նոր անդամներին քվեարկության իրավունքից ամբողջությամբ զրկելուն՝ մտավախություն ունենալով, որ մեխանիզմը կարող է օգտագործվել նորեկներին իրենց ազգային շահերին համապատասխանող դիրքորոշումներից հրաժարվել պարտադրելու համար և փաստացի ԵՄ երկրորդ կարգի անդամների խումբ ստեղծել։

Իռլանդիան միաժամանակ առաջարկել է փոխել պաշտպանական մեխանիզմի գործարկման կարգը, որպեսզի որոշումներն ընդունվեն որակյալ մեծամասնությամբ, այսինքն՝ ԵՄ բնակչության առնվազն 65%-ը ներկայացնող երկրների մեծամասնությամբ։ Այդ հարցում ևս անդամ պետությունները լուրջ առարկություններ չեն ներկայացրել։

Այժմ քննարկումն ապագա անդամների համար ընդհանուր կանոններից կանցնի այն հարցին, թե դրանք ինչպես են կիրառվելու Չեռնոգորիայի նկատմամբ։ Իռլանդիայի առաջարկը հիմք կդառնա Չեռնոգորիայի անդամակցության պայմանագրի պաշտպանական դրույթների համար։ Եվրահանձնաժողովը մտադիր է պայմանագիրը ստորագրել մինչև 2027 թվականի հունիսը։

Ակնկալվում է, որ պաշտոնյաները պայմանագրի համապատասխան բաժնի՝ 35-րդ գլխի նախագծի շուրջ առաջին տեխնիկական քննարկումները կանցկացնեն հաջորդ շաբաթվա սկզբին։

Առայժմ պարզ չէ՝ պաշտպանական միջոցները կհարմարեցվեն հատուկ Չեռնոգորիայի համար, թե նախադեպ կստեղծեն ԵՄ բոլոր ապագա անդամների համար։