ՀԿԾ-ն ապահովել է Մրցակցության հանձնաժողովի որոշման կատարումը՝ օդային առաքման գների վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ապահովվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից Ընկերության նկատմամբ կայացված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշման պահանջը։
Մասնավորապես՝ Ընկերությանը պարտավորեցվել է առցանց էլեկտրոնային հարթակների միջոցով գնված ապրանքների օդային առաքման ծառայությունների մատուցման շրջանակում դադարեցնել 2026 թ. հոկտեմբերի 29-ի դրությամբ կիրառվող գնային քաղաքականությունը,
ինչպես նաև առցանց էլեկտրոնային հարթակների միջոցով գնված ապրանքների օդային առաքման ծառայություններ մատուցել շուկայում ավելի քան 60% մասնաբաժին ունեցող 2 այլ կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր ուղղության համար սահմանված գների միջին թվաբանական գնի չափով՝ 5 տոկոս շեղման հնարավորությամբ։