Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։
Մարդը 8 տարուց ավելի՝ պետության վարչապետ է և դեռ չի հասկացել, որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի, այլ իր ազգակործան քայլերի դեմ է։
Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու և սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է։
Առևտուր է անում, թե բա՝ եթե հանրաքվե անենք, դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։
Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու և Անկախության հռչակագիրը մնալու համար է։
Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ դու վարչապե՞տ ես մնալու, թե՞ չէ։
Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ, պարոն Փաշինյան»։