Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել
Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքի հյուսիսում՝ ծովից ութ ծովային մղոն հեռավորության վրա։ Նավը շարժվել է դեպի նեղուցից դուրս։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությանը (UKMTO), հրդեհի մասին հայտնել է լցանավի անվտանգության համար պատասխանատու ընկերության աշխատակիցը։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։