ՀՀ-ն վերահաստատել է՝ հանձնառու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացմանը
Նոյեմբերի 20-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովի եզրափակիչ նիստին:
Նիստի ընթացքում ընդունվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացման 2027-2031թթ. նախարարական հռչակագիրը և Տարածաշրջանային գործողությունների ծրագիրը։
Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ընդունված փաստաթղթերը՝ որպես ներառական տրանսպորտային կապերի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և տեղաշարժի դյուրացման հիմք՝ ընդգծելով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների և մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը հանձնաժողովի անդամ պետությունների, քարտուղարության և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ տրանսպորտի կայուն զարգացման համատեղ նպատակներին հասնելու ուղղությամբ։