Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետըԵլքեր սահմանադրական առճակատումից. Վահե ՀովհաննիսյանԱմուլսարի համայնքային զարգացման հիմնադրամն ընտրել է տնօրենՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀայաստանն ու Ալբանիան քննարկել են տնտեսական կապերի և զբոսաշրջության ոլորտի հարցերըՀայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ ԲադալյանՄուրմանսկում ներկայացվել է Հայաստանի հարկադիր կատարման նոր օրենսդրությունըԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն Մինսկում. մանրամասներՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԿրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունըՍյունիքում և Տավուշում լցակայաններ են կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարանՄեր խորին ցավակցությnւնն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած nղբերգական պայթյnւնի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել. ՀՀ ԱԳՄԱՆՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի ԹովմասյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ իր ավտոմոբիլային բոլոր սահմանները
Երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի. Ռուբեն Մելիքյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին
Նախատեսվում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետըԱլեն Սիմոնյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերԱրտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը․ Տիգրան ԱբրահամյանՔաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում
Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՊուտինը Տաջիկիստանում է. քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերըՓաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. ԱբրահամյանԼեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնին
Քաղաքականություն

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Ելքեր սահմանադրական առճակատումից

Ցանկացած երկրում տարբեր օրենքների, նախագծերի, բարեփոխումների շուրջ լինում են սուր հակադրություններ։ Կարող են ձգվել ամիսներ, ուղեկցվել բողոքի զանգվածային ակցիաներով, ներքին լարվածությամբ։Նման դեպքերում միշտ կա պրոցես, որն անխուսափելի է՝ բանակցություններ և հանրային քննարկում։ Քաղաքական ուժերի միջև, իշխանության-ընդդիմության, իշխանության-արհմիությունների և այլն։ Բանակցությունը գործիք է՝ երկիրը փակուղի չտանելու, հանրային խոր պառակտում թույլ չտալու, լուծումներ գտնելու համար։

«Սահմանադրական պատերազմ»

Նոր սահմանադրության և հանրաքվեի գաղափարն ունի ներքին առճակատման ահռելի պաշար։ Առայժմ այն տեղավորվում է իշխանություն-ընդդիմություն ձևաչափում։ Այսօրվա շեշտադրումներով՝ թեման ունակ է բերելու քաղաքական, ներպետական և ռեգիոնալ լուրջ փակուղու։ Մենք բոլորս կարող ենք «տեմպի տակ» ընկնել ու բոլորով հայտնվել հերթական բարդ փուլում։

Վատագույն տարբերակներից խուսափելու և լուծումներ գտնելու համար պետք է փորձել օգտվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի գործիքակազմերից.

1. Բանակցություններ

2. Հասարակության ներգրավում

3. Իշխանության առաջարկներին հակընդդեմ՝ ընդդիմության առաջարկներ

«Այո» կամ «ոչ»-ից ու հանրաքվեի անցկացման հնարավորություն-անհնարինությունից զատ՝ հարցն ունի այլ լուծումներ ևս։ Ու հենց այստեղ հանդիպում ենք լուրջ խոչընդոտի։

Բանակցությունների և քննարկումների անհնարինությունը

Իշխանության բանակցողը գործող վարչապետն է, որի արած բոլոր քայլերն իրականում անհնարին են դարձնում ներքին բանակցությունները, նույնիսկ՝ անուղղակի ձևաչափով։ Ընդդիմախոսներին անձնապես վիրավորելը, աջ ու ձախ մեղադրանքներ շաղ տալը, բանտարկելն ու բանտով սպառնալը ներքին բանակցությունների համար ստեղծում են լրջագույն խոչընդոտներ։

Հանրային քննարկումների անհնարինություն

Իշխանությունը պատրաստվում է հանրային քննարկման դնել նոր սահմանադրության նախագիծը։ Ուզում է՝ դա լինի «խաղաղությանը», ամենակատարյալը, թե՝ ալիևյանը, բայց ո՞նց քննարկես, ի՞նչ քննարկման մասին կարող է խոսք լինել, երբ քննարկողները բանտերում են։ Քաղաքական ուժերի լիղերները բանտերում են, բազմաթիվ քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր կա´մ բանտում են, կա´մ տնային կալանքի տակ։ Այս պայմաններում ի՞նչ հանրային քննարկման մասին կարող է խոսք լինել։ Իսկ առանց իրական հանրային քննարկման անհնար է սահմանադրական պրոցես նախաձեռնել (նույնիսկ՝ լավագույն նախագծի դեպքում)։ Առանց հանրային քննարկման՝ ամբողջ պրոցեսի լեգիտիմությունը դրվում է խոր, անշրջելի հարցականի տակ։ Ֆեյք քննարկումներ կազմակերպելը իրավիճակ չի փրկելու։

Հակընդդեմ առաջարկներով՝ քաղաքականացնել պրոցեսը

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ապա ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է հենց ինքն իր քաղաքական առաջարկները ձևակերպի։ Սա հանրության հետ երկխոսության քաղաքական մշակույթի պարտադիր մաս է։ Սա նաև հանրային ավելի ընդգրկուն պրոցես ստանալուն ուղղված քայլ է։ Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը՝ հայտնվելու սեփական սալոնային-յուրային միջավայրի ֆենոմենի թակարդում։Ի դեպ, այս պահին հանրային դաշտում արդեն ակտիվորեն ձևակերպվում են բավականին հետաքրքիր առաջարկներ, որոնց իրականացումը իրավիճակը հանգուցալուծելու մեծ ներուժ ունի։ Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից՝ ձևավորելով առաջարկների հանրային լայն կոնսոլիդացիոն փաթեթ»։