Ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել, ոստիկաններից սահմանին կանգնողներ կան
Ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել, ոստիկաններից սահմանին կանգնողներ կան:
Այս մասին այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները, որոնք լավ զինված են, չեն գնում սահման կռվելու:
Անդրադառնալով բանակի սպառազինությանը` նա նկատեց, որ կան ինչ-որ տեղ առավելություններ, ինչ-որ տեղ՝ թերություններ, բայց դա չի խանգարում ոչ պատերազմելուն, ոչ էլ առաջ գնալուն:
«Ամենակարևորն ունենք ոգի, ներքին միասնություն, դրանում համոզվեցինք, սակայն այդ ոգուն զուգահեռ նաև ունենք ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին: Եվ երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ եղեք»,-ասաց ոստիկանապետը: