Մուրմանսկում ներկայացվել է Հայաստանի հարկադիր կատարման նոր օրենսդրությունը
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի պետ Մհեր Մեժլումյանը, Տեսչական և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու Վարազդատ Ղուկասյանը ՌԴ պաշտոնական այցի շրջանակում Մուրմանսկում նոյեմբերի 16-20-ը մասնակցել են դատական ակտերի հարկադիր կատարմանը նվիրված քննարկումներին։
Ծառայության պատվիրակությունը ռուս գործընկերներին է ներկայացրել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի առանցքային փոփոխությունները, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման պրակտիկան և հիմնախնդիրները Հայաստանում, կատարողական վարույթի թվայնացման և էլեկտրոնային գործիքների շարունակական զարգացման հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Այցի շրջանակում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, շրջայց կատարել ՌԴ դատական կարգադրիչների Մուրմանսկի շրջանի կենտրոնական մարմնի վարչական տարածքում։