Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն Մինսկում. մանրամասներՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԿրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունըՍյունիքում և Տավուշում լցակայաններ են կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարանՄեր խորին ցավակցությnւնն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած nղբերգական պայթյnւնի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել. ՀՀ ԱԳՄԱՆՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի ԹովմասյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ իր ավտոմոբիլային բոլոր սահմանները
Երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի. Ռուբեն Մելիքյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին
Նախատեսվում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետըԱլեն Սիմոնյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերԱրտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը․ Տիգրան ԱբրահամյանՔաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում
Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՊուտինը Տաջիկիստանում է. քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերըՓաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. ԱբրահամյանԼեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնինՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՄասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ինՎերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համարԴուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. ՓաշինյանԵթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ. Քրիստինե ՎարդանյանԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման պատճառով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել«Կարո՞ղ է՝ ի սկզբանե իշխանության ձեր գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է». Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին
Հասարակություն

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն տիկին Մանյա Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ տիկին Ալվարդ Բարխուդարյանը և տիկին Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխ․ ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա և նվիրյալ ծառայությունների։

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Միջոցառման ընթացքում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն ընթերցեց Մանյա Ղազարյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Ձեր բծախնդիր ղեկավարությամբ շուրջ երկու տասնամյակ ամենօրյա հեռարձակմամբ հոգևոր և մշակութային բովանդակությամբ հաղորդումներ է մատուցում հավատավոր Մեր զավակներին։ Ուրախ ենք մեծապես, որ հեռուստատեսության ասպարեզում Ձեր հարուստ փորձառությամբ Դուք շարունակում եք նպաստ բերել Սուրբ Էջմիածնի պայծառությանը և մեր ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի վերազարթոնքին»։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ներկայացրեց Ալվարդ Բարխուդարյանին և Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակները։

Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է․ «Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։
Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաև Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգևորականների պատրաստության կարևոր գործին»։

Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակում նշված է․ «Գիտական գործունեությանը զուգընթաց Դուք երկար տարիներ պատրաստակամությամբ դասախոսեցիք Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ բարի ավանդ բերելով հոգևորականաց պատրաստության եկեղեցանվեր գործին։ Ուրախ ենք մեծապես, որ գիտելիքի հետ մեկտեղ մեր ուսանողներին փոխանցեցիք հայկական մատենագրական ժառանգության և առհասարակ հայ մշակույթի հանդեպ Ձեր սերն ու նվիրումը՝ վաստակելով Ձեր սաների և տեսչության անկեղծ հարգանքը»:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գրիգոր Նալբանդյանին և Նորայր Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակները։

Գրիգոր Նալբանդյանին շնորհված կոնդակում մասնավորաբար նշված է․ «Ավելի քան երկու տասնամյակ առաջ ծառայության անցաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենօրյա աշխատանքի մեջ դրսևորելով Ձեր խոնարհ ու եկեղեցասեր նկարագիրը, պարտականությունների հանդեպ բծախնդիր վերաբերմունքը, եռանդն ու ջանադրությունը։
․․․Դուք Ձեր կարողություններն ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերեցիք եկեղեցաշինական նախաձեռնությունների իրականացմանը ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես և հայաստանյան մեր թեմերում։ Ձեր նախագծով կառուցվեց Վեհարանի հարավային մուտքը, բարեկարգվեց շրջափակը, հիմնիվեր նորոգվեցին Խրիմյան թանգարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, որոնք առավել բարեզարդություն են պարգևում Սուրբ Էջմիածնին։ Հատկապես գովարժան է Ձեր ներդրումը Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման գործում, որը տևական դադարից հետո պայծառաշուք տեսքով իր օրհնաբեր դռները բացեց մեր հավատացյալների ու այցելուների առջև»։

Նորայր Խաչատրյանին ուղղված կոնդակում արձանագրված է. «Դուք երկար տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս եք բերել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացմանը՝ հմտորեն ղեկավարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանի աշխատանքները։ Մենք քաջատեղյակ ենք Ձեր ազգասիրությանն ու եկեղեցասիրությանը, ինչպես և բարեսիրտ ու ազնիվ նկարագրին, որով արժանացել եք նաև Մայր Աթոռիս միաբանության և աշխատակիցների հարգանքին ու գնահատանքին»։

Հայրապետական սրբատառ կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը շնորհավորեց մեծարյալներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունն ու բարի վաստակն ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ դարեր շարունակ զորացրել է մեր ժողովրդի հավատքը և անխաթար պահել ազգային ինքնությունը, ոգին ու գիտակցությունը։ Այս համատեքստում Հայոց Հայրապետը հորդորեց շնորհընկալներին ազգային-եկեղեցական արժեքներին հավատարիմ շարունակել իրենց ծառայությունը և Բարձրյալի օրհնությամբ իրենց կյանքը զարդարել ազգօգուտ ու եկեղեցանվեր նորանոր իրագործումներով ու հանձնառություններով։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: