Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԿրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունըՍյունիքում և Տավուշում լցակայաններ են կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարանՄեր խորին ցավակցությnւնն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած nղբերգական պայթյnւնի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել. ՀՀ ԱԳՄԱՆՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի ԹովմասյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ իր ավտոմոբիլային բոլոր սահմանները
Երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի. Ռուբեն Մելիքյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին
Նախատեսվում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետըԱլեն Սիմոնյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերԱրտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը․ Տիգրան ԱբրահամյանՔաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում
Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՊուտինը Տաջիկիստանում է. քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերըՓաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. ԱբրահամյանԼեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնինՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՄասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ինՎերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համարԴուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. ՓաշինյանԵթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ. Քրիստինե ՎարդանյանԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման պատճառով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել«Կարո՞ղ է՝ ի սկզբանե իշխանության ձեր գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է». Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԵրկուշաբթի օրը կհրապարակվի նոր Սահամանդրության տեքստը. ՓաշինյանՀայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Հասարակություն

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

Երեխաների բարօրության նպատակին է ուղղված նաև ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ առանցքում ունենալով երեխայի կրթության իրավունքի իրացումը, մշակութային դաստիարակության հասանելիությունը և առողջ ապրելակերպի հնարավորությունների ապահովումը։
 
Մեր երեխաները՝ որպես նախադպրոցական կրթության և հանրակրթության շահառուներ, պետության ուշադրության կենտրոնում են, և ակտիվ բարեփոխումների այս փուլը հենց նրանց մասին է։ Սկսած միջավայրի բարվոք պայմաններից մինչև մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացում ու պատրաստվածություն՝ բոլոր գործընթացներն ուղղված են երեխաների բարօրության ապահովմանը։ Կառավարության մեծածավալ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցի, մանկապարտեզի շինարարական աշխատանքի մեկնարկ, կառուցում, միջավայրի ձևավորում, կահավորում առանձնակի հոգածությամբ են իրականացվում: Մեր նպատակն է երեխաների կրթական միջավայրը դարձնել առավելագույնս բարենպաստ և հնարավորություններով ապահովված, որպեսզի ուսումնառության ընթացքում նրանց միակ մտահոգությունը լինի նոր գիտելիքի ու կարողության ձեռքբերումը:

Առանձնակի կարևորել ենք մշակութային կրթությունը՝ մշակութային հաստատությունների հասանելիությամբ, մշակույթի ապակենտրոնացմամբ, ինտեգրված նախագծային աշխատանքների ձևաչափի ներդրմամբ։ Դպրոցական բաժանորդային ծրագիրը մեր երեխաների ամենասպասված իրադարձություններից է՝ բացահայտելու մշակութային հաստատությունների բովանդակությունը: Եվ, ի վերջո, այս նպատակին է ծառայում յուրաքանչյուր ուսումնական տարին որևէ մշակութային թեմայով անցկացնելու գաղափարը։

Այս տարի հատկապես կարևորել ենք մեր երեխաների ընթերցանության խթանումը՝ ուսումնական տարին հայտարարելով Ընթերցանության տարի։ Այս համատեքստում բազմաթիվ մշակութային միջոցառումներ արդեն իսկ կայացել են մեր երեխաների մասնակցությամբ։ Շատերը դեռ առջևում են։

Մենք կարևորում ենք նաև մարմնակրթությունը, որը հաջողության նոր ճանապարհ է երեխաների համար։ Այս նպատակը կյանքի է կոչվում՝ սկսած դպրոցական ճաշարաններում առողջ սննդից մինչև պետական մակարդակով անցկացվող դպրոցական տարբեր մրցաշարեր։ Ուրախալի է արձանագրել, որ տարեցտարի երեխաների հետաքրքրությունն ավելի ու ավելի է աճում սպորտի նկատմամբ։ Պետությունը շարունակելու է ընդլայնել մարզաձևերի ցանկը՝ այն համապատասխանեցնելով ավելի շատ երեխաների նախասիրություններին։

Ակնհայտ է՝ որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակը, այնքան մեծ է նրա մտահորիզոնը, և այնքան մեծ են նրա երազանքները։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա գտնելու սեփական տաղանդների ինքնաբացահայտման բանալին, իսկ պետությունը ջանք չի խնայի՝ ստեղծելու այդ հնարավությունները»։