Կրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայովՈրքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ԿԳՄՍ նախարարՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստըՀայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԵրկիրս պեչենի են սարքել, ուտում են, խաղալիքի են վերածել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտելՀայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերԻրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ ՇահնազարյանԱշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա մինչև 32 տարեկանՓաշինյանը մեղադրանքների շարք է հասցեագրել` ուղղված Լևոն Տեր-ՊետրոսյանինPitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերԿասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԹրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունըՍյունիքում և Տավուշում լցակայաններ են կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարանՄեր խորին ցավակցությnւնն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած nղբերգական պայթյnւնի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել. ՀՀ ԱԳՄԱՆՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի ԹովմասյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ իր ավտոմոբիլային բոլոր սահմանները
Երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի. Ռուբեն Մելիքյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին
Նախատեսվում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետըԱլեն Սիմոնյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերԱրտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը․ Տիգրան ԱբրահամյանՔաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում
Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՊուտինը Տաջիկիստանում է. քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերըՓաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. ԱբրահամյանԼեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնինՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՄասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ինՎերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համարԴուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. ՓաշինյանԵթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ. Քրիստինե ՎարդանյանԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման պատճառով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել«Կարո՞ղ է՝ ի սկզբանե իշխանության ձեր գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է». Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԵրկուշաբթի օրը կհրապարակվի նոր Սահամանդրության տեքստը. ՓաշինյանՀայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԴուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն. Ռուբինյանն ընդդիմությանը «շախի» է գցում
Հասարակություն

ՀՀ-ում անցկացվել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

Գյումրիում նոյեմբերի 18-ից 20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 56–րդ նիստը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը․ «Մաքսային ծառայությունների առաջնահերթություններից են մաքսային ընթացակարգերի միասնականացումը, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործումը՝ կենտրոնանալով իրական սպառնալիքների վրա, տարանցման գործընթացների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվական օպերատիվ փոխգործակցության խորացումը»։

ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ ցանկացած ինտեգրացիոն միավորման հաջողության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը և միայն պրոֆեսիոնալ ու բովանդակային երկխոսության միջոցով է հնարավոր գտնել առկա հարցերի հավասարակշռված լուծումներ, ժամանակին արձագանքել ի հայտ եկած մարտահրավերներին՝ նպատակ ունենալով ակտիվորեն ներգրավվել միջազգային լավագույն փորձի փոխանակման գործընթացներում, ուսումնասիրել և ներդնել նորարարական տեխնոլոգիաներ՝ նպաստելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ամրապնդմանը։ Ամփոփելով՝ ՊԵԿ նախագահը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն իր ներդրումն ունենալ ԵԱՏՄ տնտեսական և մաքսային համագործակցության զարգացման, մաքսային վարչարարության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև անդամ պետությունների կողմից մաքսային պրակտիկայում լավագույն մոտեցումների ձևավորման գործում։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը նշել է, որ Միավորված կոլեգիայի նիստը ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու, այլև որոշումներ կայացնելու կարևոր հարթակ է, որոնք նախանշելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 21 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ, մասնավորապես, մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր, որոնք պահանջում են առարկայական քննարկում և համաձայնեցված լուծումների մշակում։

56-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում ՀՀ կողմից  ներկայացվել են զեկույցներ և սահիկաշար՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Նիստի ավարտին ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 57-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2027 թվականի առաջին եռամսյակում։

Նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները ՀՀ ՊԵԿ նախագահի ուղեկցությամբ այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման կենտրոն, որտեղ ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև ցուցադրվել են Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման և  Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման ծրագրերը, ինչպես նաև մաքսային թվային համակարգերը և գործող նախաձեռնությունները։

Նշենք, որ Միավորված կոլեգիայի 56-րդ նիստին նախորդել էր փորձագիտական խմբերի աշխատանքային նիստերը։