Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում
Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՊուտինը Տաջիկիստանում է. քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերըՓաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. ԱբրահամյանԼեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնինՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՄասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ինՎերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համարԴուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. ՓաշինյանԵթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ. Քրիստինե ՎարդանյանԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման պատճառով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել«Կարո՞ղ է՝ ի սկզբանե իշխանության ձեր գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է». Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԵրկուշաբթի օրը կհրապարակվի նոր Սահամանդրության տեքստը. ՓաշինյանՀայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԴուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն. Ռուբինյանն ընդդիմությանը «շախի» է գցումՓաշինյանի վարքը ցայտնոտի և փակուղու դրսևորում է. Լիլիթ ԳալստյանԳեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnր
Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին․ Արեգա Հովսեփյանը՝ Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր. ՄԻՊՆարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատան միջոցառմանը«Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակինԳյումրիում և Ամասիայում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել ոստիկանության նշած վայրերումՓլատակներում 8 ժամ մնալուց հետո 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել. Վրաստանում սգո օր է հայտարարվել
Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել
Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օրՉխոսելն արդեն վիրավորական է. Դերասանուհին ահազանգում է դպրոցականների լկտի պահվածքի մասինԵրևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Արցախից տեղահանված անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկի գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՌուսաստանը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. Քուշներ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին. «Իրավունք»Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին. «Իրավունք»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասինԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Իրավունք»Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիՌուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվելՓաշինյանի հրաժարականի հայտարարությունը խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. «Հրապարակ»Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինենՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին. «Հրապարակ»Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ. «Իրավունք»Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվել
Հասարակություն

Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. Նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմել են դասարանի ծնողները։

Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։

Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն,  դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։

«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։

Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակվելու որոշում կա։

Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել։  

Ի՞նչ հոդվածով է նրա նկատմամբ վարույթ հարուցվել։ Քննչական կոմիտեից Panorama.am-ի հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրեսնգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի այդ կետերը սահմանում են. «Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Ըստ տեղեկությունների, հակամանկավարժական ու բիրտ մեթոդներով աչքի ընկած ուսուցչուհին նոր էր ավարտել բուհը,  ընդամենն ամիսներ առաջ էր ընդունվել դպրոց աշխատանքի, Տափերականի հարևան գյուղերից մեկից է։

Ուշագրավ է, որ անփորձ ուսուցչուհուն վստահել են 33 հոգանոց  առաջին դասարան։ Դասարանը երկու մասի բաժանելու վերաբերյալ  ծնողների տևական խնդրանքներն այդպես էլ արձագանք չեն ստացել դպրոցի տնօրինության կողմից