Թրամփը Չինաստանից վերադարձել է ձեռնունայն. Խամենեիի խորհրդական
ԱՄՆ-ն այլևս չի կարողանում Իրանի դեմ դաշնակիցների համախմբել: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը։
Մեկնաբանելով Շենժենում կայացած գագաթնաժողովը՝ նա նշել է, որ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը հստակ ազդակ էր տարածաշրջանի համար և վկայում էր, որ Վաշինգտոնն այլևս ի վիճակի չէ Իրանի դեմ դաշնակիցներ միավորել։
Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը Չինաստան էր մեկնել դատարկ խոստումներով, իսկ ԱՄՆ վերադարձել է ձեռնունայն՝ իր համար ոչ շահեկան հայտարարությամբ։
Մոհամմադ Մոխբերը հավելել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունն Իրանի համար կարմիր գիծ է, և այն կապահովվի Իրանի Իսլամական Հանրապետության յոթ հիմնարար պայմանների կատարման դեպքում։