Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ իր ավտոմոբիլային բոլոր սահմանները
Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանին գործող բոլոր ավտոմոբիլային անցակետերը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սահմանափակումները կգործեն անժամկետ։ Միևնույն ժամանակ, հանրապետության իշխանությունները կարող են վեց ամիս անց վերանայել ընդունված որոշումը։
Այսպիսով, ձմռան սկզբից Էստոնիայի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային անցակետերով երթևեկությունը կդադարեցվի։