Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. Փաշինյան
«Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում»։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Երբ դուք ուրիշի մասին եք երազում, ուրիշներն էլ ձեր մասին են երազում։ Բա դուք կարո՞ղ եք Արևմտյան Հայաստան երազել։ Դուք կարո՞ղ եք Արևմտյան Հայաստան երազել, իսկ ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա։ Բա ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակում ենք։ Ընդամենը մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը։ Ընդամենը օրեր առաջ, եթերում»,- ասել է Փաշինյանը։