Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման պատճառով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ հրավիրել է արտակարգ խորհրդակցություն։
Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
Խորհրդակցությանը կմասնակցեն նախարարներ, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ և հատուկ ծառայությունների ղեկավարներ։
«Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ ես հրավիրել եմ խորհրդակցություն՝ նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ»,– նշել է Տուսկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում օդային տագնապի ֆոնին Լեհաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավիացիան օդային հերթապահություն է իրականացնում։ Այդ կապակցությամբ Ռժեշուվ-Յասիոնկա օդանավակայանի օդային երթևեկության կառավարման աշտարակը տարհանելու որոշում է կայացվել, ինչը նման դեպքերում առաջին անգամ է իրականացվում։