Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհը նոյեմբերի 19-ի երեկոյան փակվել էր ձյան և մերկասառույցի պատճառով։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում: