Լեհաստանում հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարձակման ֆոնին
Լեհաստանի Լյուբլինի և Պոդկարպատյան քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինայի արևմտյան շրջանների ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակման ֆոնին։
Լեհաստանի Լյուբլինի Խմելեկ բնակավայրում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Լեհ զինվորականները հետաքննում են երկրի օդային տարածքի հնարավոր երկու խախտման դեպք։ Ներկայումս ստուգվում են ռադիոտեղորոշիչ կայանների տվյալները, իսկ դեպքի վայր են ուղարկվել համապատասխան արձագանքման ծառայությունները։ Բնակիչներին կոչ է արվել պատսպարվել անվտանգ վայրերում։
Օդային տագնապը հայտարարվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ընթացքում։ Հարվածների թիրախում են հայտնվել Կիևը, Խարկովը և Լվովի մարզը։