Ռուսալեզու կայքերը` Ցեղասպանության մասին
Ապրիլի 24-ին հայերը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրության կողմից կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին գրում է«Ռիա նովոստի» գործակալությունը:
Լրատվական կայքը մանրամասնում է, որ 1915-1923թթ-ին թուքերի կողմից տեղահանվել ու բնաջնջվել է 1.5մլն հայ:
Հոդվածում նշվել է նաև, որ 100 տարվա ընթացքում Հայոց Ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել են բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպությունններ: «Ռիա նովոստի»-ն գրել է նաև նախօրեին անցկացված ավանդական ջահերով երթի մասինմ որը ուղղվել է դեպի Ծիծեռնակաբերդ: Այդ մասին գրել է նաև «Իրտերֆաքս»-ը:
Նկատենք, որ ռուսալեզու մի շարք լրատվամիջոցներ ևս անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին ու ընթացող միջոցառումներին:
«euronews»-ն` օրինակ նշել է, որ պաշտոնական Անկարան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
«baltika.fm»-ը գրել է Սանկտ-Պետերբուրգում նախօրեին անցկացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման մասին:
«Էխո Մոսկվի»-ն էլ հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ՌԴ բոլոր քաղաքներում, որտեղ կան հայ համայնքներ: