Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի 3 ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, հաղորդում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:
75 կգ` Գոռ Սահակյան - դեկտեմբերի 10, ժամը` 18:00
95 կգ` Արա Աղանյան - դեկտեմբերի 14, ժամը` 18:00
110 կգ` Գարիկ Կարապետյան - դեկտեմբերի 15, ժամը` 15:30
Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար: Այս մրցաշարում ևս 8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում: