Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին․ Արեգա Հովսեփյանը՝ Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին
Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին:
«Սիրելի հայրենակիցներ, երեկ բավական երկար խոսակցություն եմ ունեցել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ: Թեման նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված մի շարք հարցերն էին, առաջին հերթին` ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելը:
Մի շարք հակափաստարկներ բերեցի, լսեցի իրենց հիմնավորումը: Հայտնեցի, որ այս թեմային ամենածավալուն անդրադարձ եմ անելու գրավոր և բանավոր, դիմելու եմ միջազգային կազմակերպություններին:
Դրանից հետո տվյալ ծառայությունը հրապարակում է հետևյալ հայտարարությունը:
Ավելի բովանդակային անդրադարձս` շուտով»,- գրել է նա: