Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին․ Արեգա Հովսեփյանը՝ Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր. ՄԻՊՆարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատան միջոցառմանը«Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակինԳյումրիում և Ամասիայում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել ոստիկանության նշած վայրերումՓլատակներում 8 ժամ մնալուց հետո 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել. Վրաստանում սգո օր է հայտարարվել
Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել
Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օրՉխոսելն արդեն վիրավորական է. Դերասանուհին ահազանգում է դպրոցականների լկտի պահվածքի մասինԵրևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Արցախից տեղահանված անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկի գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՌուսաստանը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. Քուշներ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին. «Իրավունք»Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին. «Իրավունք»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասինԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Իրավունք»Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիՌուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվելՓաշինյանի հրաժարականի հայտարարությունը խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. «Հրապարակ»Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինենՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին. «Հրապարակ»Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ. «Իրավունք»Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ»Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է. «Հրապարակ»Երևանի խմորեղենի արտադրամասներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվելՄեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործելՊարսից ծոցում և Հորմուզի նեղուցում վերջին մեկ օրում խոցվել է առնվազն երեք առևտրային նավԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայրում նշվում է «Ադրբեջան». ՄՔԾՊորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառովԿխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնումՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համարAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանըՊուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ ՊեսկովՍահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը մի քանի օրվա հարց է․ ՍիմոնյանՖրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ ԳասպարյանՌուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ Թրամփի «հերկուլեսյան ջանքերը»Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը
Հասարակություն

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ։

«Սիրելի՛ երեխաներ, նոյեմբերի 20-ը նշվում է՝ որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց համար ապահով ու արժանապատիվ միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին։ 1989 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։

Երեխայի նկատմամբ հարգանքն ու արժանապատիվ վերաբերմունքը, նրա իրավունքների լիարժեք իրացման ապահովումը ոչ միայն իրավական պետության կայացման, այլև առողջ, համերաշխ ու մարդակենտրոն հասարակություն ունենալու կարևոր նախապայմաններից են։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր գործունեության շրջանակում շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ հետևողականորեն բարձրաձայնելով առկա խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։

Մշտադիտարկումների, բողոքների ուսումնասիրության և տարբեր հաստատություններ կատարած այցերի արդյունքում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող մի շարք հարցեր։ Դրանց թվում են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու դեպքերի բացահայտումը, իրավասու մարմինների արդյունավետ և ժամանակին արձագանքը, անձնական տվյալների պաշտպանությունը, կրթության իրավունքի իրացման հասանելիությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք երաշխավորումը։

Այս ուղղություններով առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործում, այլև բոլոր պատասխանատու կառույցների հետևողական ու փոխհամաձայնեցված աշխատանք։

Այս համատեքստում կարևորում եմ նաև երեխաների հետ անմիջական շփումը և նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հենց այս նպատակին են միտված Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից Հայաստանի տարբեր մարզերում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև երեխաների խնամքն ու պաշտպանությունն իրականացնող կառույցներում պարբերաբար իրականացվող այցերն ու հանդիպումները։

Իրենց իրավունքների և դրանց պաշտպանության հնարավորությունների մասին տեղեկացված երեխաներն ավելի վստահ են բարձրաձայնում իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ բռնության, բուլինգի և իրավունքների այլ խախտումների վերաբերյալ։ Հետևաբար, երեխայի իրավունքների մասին գիտելիքի տարածումը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրազեկման աշխատանք, այլև՝ որպես խախտումների կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց։

Սիրելի՛ երեխաներ,

Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի սիրո, հոգատարության, անվտանգության և խաղաղության պայմաններում, իսկ ձեր ձայնը լինի միշտ լսելի ու կարևոր։

Մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն, նորանոր ձեռքբերումներ և լուսավոր ու երջանիկ օրեր»,-նշված է ուղերձում։