Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. Քուշներ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին. «Իրավունք»Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին. «Իրավունք»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասինԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Իրավունք»Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիՌուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվելՓաշինյանի հրաժարականի հայտարարությունը խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. «Հրապարակ»Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինենՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին. «Հրապարակ»Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ. «Իրավունք»Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ»Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է. «Հրապարակ»Երևանի խմորեղենի արտադրամասներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվելՄեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործելՊարսից ծոցում և Հորմուզի նեղուցում վերջին մեկ օրում խոցվել է առնվազն երեք առևտրային նավԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայրում նշվում է «Ադրբեջան». ՄՔԾՊորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառովԿխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնումՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համարAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանըՊուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ ՊեսկովՍահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը մի քանի օրվա հարց է․ ՍիմոնյանՖրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ ԳասպարյանՌուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ Թրամփի «հերկուլեսյան ջանքերը»Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը«Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց մեզ պետք է ներքին խաղաղություն՝ առանց Փաշինյանի»․ ԹանդիլյանՀունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովումՍաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքըՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիԹրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասին
Մամուլ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների գույքն ու եկամուտները՝ հանրությանը ներկայացնելով, թե ինչ ունեցվածք ունեն պաշտոններ զբաղեցնող անձինք և ինչպես է ձևավորվել նրանց ֆինանսական կարողությունը։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության կենտրոնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանն է։ Նա պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 26-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրա ներկայացրած հայտարարագիրը և պարզեց, որ Հովսեփ Հովեյանն ունի երեք անշարժ գույքի բաժնեմաս, երկու ավտոմեքենա, բաժնետոմսեր, բանկային ավանդ և տարբեր արժույթներով դրամական միջոցներ։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հովսեփ Հովեյանի հայտարարագրում առկա է երեք անշարժ գույք։ Դրանցից մեկը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով, որում նրա բաժինը կազմում է 3/8։ Գույքը նա ստացել է նվիրատվությամբ՝ 2021 թվականի հունիսի 3-ին։

Երկրորդը Երևանում գտնվող բնակարան է, որում Հովեյանին պատկանում է 1/2 բաժնեմաս։ Այն ձեռք է բերել 2021 թվականի մայիսի 11-ին՝ գնման եղանակով։

Երրորդ անշարժ գույքը նույնպես Երևանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Դրանում նրա բաժինը 3/8 է, իսկ գույքը ստացել է նվիրատվությամբ՝ 2011 թվականի մայիսի 31-ին։

Հատկանշական է, որ հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում նա անշարժ գույք ձեռք չի բերել և չի օտարել։

Տրանսպորտային միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները։ Հովսեփ Հովեյանի անունով հայտարարագրված է երկու ավտոմեքենա՝ 2021 թվականի արտադրության FORD և 2010 թվականի արտադրության MERCEDES-BENZ։

FORD մակնիշի ավտոմեքենան նա ձեռք է բերել 2024 թվականի նոյեմբերի 21-ին, իսկ MERCEDES-BENZ-ը՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ին։ Երկուսն էլ ձեռք են բերվել գնման եղանակով։

Բաժնետոմսեր և ավանդներ․

Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հովսեփ Հովեյանն ունի նաև բաժնետոմս։ Դրա արժեքը հայտարարագրի տվյալներով կազմում է 6 միլիոն 500 հազար դրամ։ Բաժնետոմսը նա ստացել է նվիրատվությամբ՝ 2018 թվականի մարտի 15-ին։

Բացի այդ, պաշտոնյան բանկային ավանդ ունի։ Տարեսկզբին և տարեվերջին դրա չափը կազմել է 4 միլիոն դրամ։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Հովեյանի դրամական միջոցներն աճել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդը տարեսկզբին կազմել է 2 միլիոն 374 հազար 302 դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն 825 հազար 671 դրամ։

Կանխիկ դրամական միջոցների մասով ևս փոփոխություններ կան։ Տարեսկզբին հայտարարագրել է 3 հազար եվրո, սակայն տարեվերջին մնացել է 1 հազար եվրո։ ԱՄՆ դոլարով կանխիկ միջոցները 4 հազարից դարձել են 12 հազար դոլար։

Դրամային կանխիկ միջոցների մասով հայտարարագրում նշված են երկու առանձին գումարներ։ Դրանցից մեկը տարեսկզբի 3 միլիոն 150 հազար դրամից տարեվերջին դարձել է 4 միլիոն 200 հազար դրամ, մյուսը՝ 4 միլիոն 200 հազար դրամից դարձել է 4 միլիոն 500 հազար դրամ։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև Հովսեփ Հովեյանի տարեկան եկամուտները։ 2025 թվականին նրա հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 20 միլիոն 631 հազար 385 դրամ։

Այդ գումարից 9 միլիոն 989 հազար 683 դրամը ստացել է Քաղաքաշինության կոմիտեից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 1 միլիոն 368 հազար 813 դրամը՝ Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանից։

Բացի աշխատավարձից՝ Ամերիաբանկից ստացված փոխառության գումարը կազմել է 6 միլիոն 670 հազար 40 դրամ, բանկային ավանդների կամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսները՝ 371 հազար 724 դրամ, իսկ եկամտային հարկի վերադարձը՝ 2 միլիոն 231 հազար 125 դրամ։

Հայտարարագրում առկա են նաև վարկային պարտավորություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկու վարկերի մայր գումարի մնացորդը միասին կազմել է 19 միլիոն 646 հազար 157.8 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը 3 միլիոն 342 հազար 435 դրամ է, մյուսինը՝ 16 միլիոն 303 հազար 722.8 դրամ։ Վերջինիս նպատակային նշանակությունը բնակարանն է։

 

Վարկերի մարմանն ուղղված վճարումները տարվա ընթացքում կազմել են 3 միլիոն 370 հազար 500 դրամ։ Այսպիսով, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանի 2025 թվականի հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ունի անշարժ գույքի երեք բաժնեմաս, երկու ավտոմեքենա, 6.5 միլիոն դրամի բաժնետոմս, 4 միլիոն դրամի բանկային ավանդ, ինչպես նաև դրամական միջոցներ՝ դրամով, դոլարով և եվրոյով։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունների մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 19.6 միլիոն դրամ» ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։