Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին. «Իրավունք»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասինԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Իրավունք»Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիՌուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվելՓաշինյանի հրաժարականի հայտարարությունը խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. «Հրապարակ»Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինենՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին. «Հրապարակ»Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ. «Իրավունք»Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ»Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է. «Հրապարակ»Երևանի խմորեղենի արտադրամասներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվելՄեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործելՊարսից ծոցում և Հորմուզի նեղուցում վերջին մեկ օրում խոցվել է առնվազն երեք առևտրային նավԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայրում նշվում է «Ադրբեջան». ՄՔԾՊորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառովԿխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնումՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համարAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանըՊուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ ՊեսկովՍահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը մի քանի օրվա հարց է․ ՍիմոնյանՖրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ ԳասպարյանՌուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ Թրամփի «հերկուլեսյան ջանքերը»Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը«Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց մեզ պետք է ներքին խաղաղություն՝ առանց Փաշինյանի»․ ԹանդիլյանՀունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովումՍաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքըՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիԹրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերը
Մամուլ

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական Հայաստանում ազատազրկվածների ավելի քան կեսը գտնվում է նախնական կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը միջազգային համեմատություն է արել, որը անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է և ժողովրդավարության հետ աղերս չունի։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Եվրոպայի խորհրդի SPACE I 2025 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի բանտերում գտնվող անձանց շուրջ 52 տոկոսը նախնական կալանքի տակ է։ Այսինքն՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր երկու անձից ավելի քան մեկը դատավճռով պատժված չէ։ Մեկ այլ՝ World Prison Brief-ի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ եվրոպական բանտային համակարգերի միջին ցուցանիշը շուրջ 25 տոկոս է։ Իսպանիայում՝ 17.7 տոկոս, Լեհաստանում՝ 11 տոկոս, Չեխիայում՝ 8.2 տոկոս։ Ռուսաստանում այն շուրջ 30 տոկոս է կազմում։

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիայում՝ բանտերում գտնվող անձանց շուրջ 16 տոկոսն է նախնական կալանքի տակ, Վրաստանում և Ադրբեջանում՝ շուրջ 23-24 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ 7 տոկոս։

Այս թվերը Հայաստանի համար խայտառակ համեմատություն են։ Ստացվում է, որ Հայաստանում նախնական կալանքի կիրառման մասնաբաժինը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։

 

Հարցն առավել ուշագրավ է ժողովրդավարական պետություն լինելու Հայաստանի հայտարարած ուղեգծի համատեքստում։

Մինչդեռ նախնական կալանքը պատժի միջոց չէ։ Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևաբար կալանքը պետք է լինի հիմնավորված և անհրաժեշտ միջոց, այլ ոչ թե քրեական վարույթի սովորական ընթացակարգ կամ առավել ևս պատժամիջոց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։