ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկի գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՌուսաստանը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. Քուշներ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին. «Իրավունք»Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին. «Իրավունք»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի՝ ականի վրա պայթելու մասինԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ»«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Իրավունք»Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիՌուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան․ Կիևում կամուրջներ են վնասվելՓաշինյանի հրաժարականի հայտարարությունը խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. «Հրապարակ»Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինենՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին. «Հրապարակ»Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ. «Իրավունք»Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ»Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է. «Հրապարակ»Երևանի խմորեղենի արտադրամասներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվելՄեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործելՊարսից ծոցում և Հորմուզի նեղուցում վերջին մեկ օրում խոցվել է առնվազն երեք առևտրային նավԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայրում նշվում է «Ադրբեջան». ՄՔԾՊորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառովԿխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնումՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համարAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանըՊուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ ՊեսկովՍահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը մի քանի օրվա հարց է․ ՍիմոնյանՖրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ ԳասպարյանՌուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ Թրամփի «հերկուլեսյան ջանքերը»Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը«Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց մեզ պետք է ներքին խաղաղություն՝ առանց Փաշինյանի»․ ԹանդիլյանՀունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովումՍաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքըՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիԹրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասին
Մամուլ

Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։

 

Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։

Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։

Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։

Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։

Սակայն պատմությունը միայն այս դրվագով չի սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում պետք է հստակեցվի նաև Տարոն Չախոյանի մասնակցությունը մեկ այլ բախման։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ, ըստ տեսագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կողմի մեկնաբանության, Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին։

Հենց այս դրվագով էլ ընդդիմադիրները փորձում են հիմնավորել, որ ծեծկռտուքի ընթացքում բռնություն կիրառել է նաև ՔՊ պատգամավորը։ Նրանց մատնանշած կադրերում երևում է նաև Նարեկ Կարապետյանի ճակատի կարմրած հատվածը։

Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ի հրապարակային միջադեպի շուրջ ձևավորվել է երկու հակադիր վարկած։ Իշխանական կողմի ուշադրության կենտրոնում Գառնիկ Դավթյանի գործողություններն են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ բախման սկիզբը դրել է Տարոն Չախոյանը՝ վիրավորանքներ հնչեցնելով և հետագայում նաև ֆիզիկական ուժ կիրառելով։

Թե կողմերից որի ներկայացրած վարկածն է համապատասխանում իրականությանը, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում՝ տեսագրությունների, մասնակիցների ցուցմունքների և մյուս ապացույցների համադրմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։