Մարին Լը Պենի կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվել
Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության՝ Փարիզում գտնվող կենտրոնակայանում խուզարկություն է իրականացվել։
Այն կապված է Ֆրանսիայի ՆԳՆ-ից գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքի գործով քննության հետ։ Ենթադրվում է, որ այդ տեղեկությունները կարող էին փոխանցվել կուսակցության ներկայացուցիչներին։
Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, կուսակցության առանցքային դեմքը խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենն է։ Նա մտադիր է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Հարցումների համաձայն՝ նա առաջ է անցնում մյուս բոլոր թեկնածուներից։