Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Թբիլիսիի Պոնիչալա թաղամասում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել վերջին անհետ կորածի մարմինը։ Զոհը փոքր երեխա է։
Զոհերի թվում երեք կին, մեկ տղամարդ և երկու երեխա են։
Նշենք, որ փլատակների տակ հայտնված յոթ անձանցից ողջ է հաջողվել փրկել միայն երեք տարեկան երեխային։ Չորս տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: