ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համարAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանըՊուտինն ու Թրամփը Չինաստանում չեն քննարկել ուղիղ ավիաչվերթների վերականգնումը․ ՊեսկովՍահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը մի քանի օրվա հարց է․ ՍիմոնյանՖրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ ԳասպարյանՌուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ Թրամփի «հերկուլեսյան ջանքերը»Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը«Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց մեզ պետք է ներքին խաղաղություն՝ առանց Փաշինյանի»․ ԹանդիլյանՀունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովումՍաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքըՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիԹրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին
Միջազգային

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են բանտերում խլացնել բջջային կապը՝ հանցավորության դեմ պայքարելու համար

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) միաձայն հաստատել է կանոններ, որոնք ամբողջ երկրի նահանգային բանտերին թույլ են տալիս խլացնել այն բջջային հեռախոսների ազդանշանները, որոնք բանտարկյալները ձեռք են բերում ապօրինի ճանապարհով, հայտնում է Associated Press-ը։

Իշխանություններն ակնկալում են, որ այս միջոցը կօգնի կանխել ճաղերի հետևից հանցագործությունների կազմակերպումը։

Բանտերի վարչակազմերը երկար տարիներ ձգտում էին ազդանշանի խլացման տեխնոլոգիաներ կիրառելու թույլտվություն ստանալ։ Նրանց կարծիքով՝ ապօրինի հեռախոսները բանտարկյալներին հնարավորություն են տալիս կազմակերպել թմրանյութերի առևտուր, համակարգել բանտային խռովությունները և հարձակումներ պատվիրել, դրանց թվում՝ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների դեմ։

Նոր կանոնը բանտերին չի պարտավորեցնում կապի խլացման սարքավորումներ տեղադրել։ Սակայն այն օգտագործելու որոշում ընդունած հիմնարկները պետք է մի շարք փորձարկումներ անցկացնեն՝ համոզվելու համար, որ բանտերի սահմաններից դուրս բջջային հեռախոսների ազդանշանները չեն խաթարվում։ Բացի դրանից, վարչակազմը պարտավոր է համապատասխան մարմիններին տեղեկացնել սարքավորումների տեղափոխման մասին։

Որոշմանը սատարած FCC-ի նախագահ Բրենդան Քարն այս շաբաթ այցելել է Հարավային Կարոլինա, որտեղ քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունն ակտիվորեն ձգտում էր այս տեխնոլոգիան կիրառելու թույլտվություն ստանալ։ Քարի տվյալներով՝ ԱՄՆ նահանգային և տեղական բանտերում տարեկան շուրջ 25 հազար բջջային հեռախոս է առգրավվում։

«Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նոր գործիքը իրավապահ մարմիններին հնարավորություն կտա էական արդյունքների հասնել։

Հեռախոսները բանտեր են անցկացնում տարբեր եղանակներով՝ թաքցնում են ֆուտբոլի սնամեջ գնդակների մեջ, փոխանցում կոռումպացված աշխատակիցների միջոցով կամ հասցնում անօդաչու թռչող սարքերով։ Թեև դաշնային հիմնարկներն արդեն կարող էին կիրառել ազդանշանի խլացման տեխնոլոգիաներ, նահանգային բանտերին անհրաժեշտ էր FCC-ի առանձին թույլտվությունը՝ ըստ կապի մասին գրեթե մեկ դար գործող ամերիկյան օրենսդրության։

Նորամուծության կողմնակիցներից է Հարավային Կարոլինայի քրեակատարողական համակարգի նախկին աշխատակից Ռոբերտ Ջոնսոնը։ 2010 թվականին նրան քիչ էր մնում սպանեին իր տան մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը, իշխանությունների տվյալներով, կազմակերպել էր մի բանտարկյալ՝ ապօրինի բջջային հեռախոսի օգնությամբ։ Գրեթե երեք տասնյակ վիրահատություններից հետո Ջոնսոնը շարունակում է մշտական ցավեր ունենալ և նման սարքերն «զանգվածային ոչնչացման զենք» է անվանում։

Հարավային Կարոլինան դարձել է տեխնոլոգիայի փորձարկման հարթակ։ 2008 թվականին FCC-ն թույլատրել է խիստ ռեժիմի բանտերից մեկում փորձարկում անցկացնել. պայուսակի չափի սարքն անջատում էր շինության ներսում գտնվող բջջային հեռախոսների կապը, մինչդեռ շենքից դուրս կապը պահպանվում էր։ Եվս մեկ փորձարկում անցկացվել է 2019 թվականին։ Դրանից մեկ տարի առաջ նահանգի բանտերից մեկում յոթ բանտարկյալ էր զոհվել ԱՄՆ-ում վերջին 25 տարվա ամենախոշոր բանտային խռովության ընթացքում։ Իշխանությունների վարկածով՝ հանցախմբերի միջև բախումը մասամբ համակարգվել է ապօրինի հեռախոսների միջոցով։

Նախաձեռնության հակառակորդները, դրանց թվում՝ բանտարկյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները, նախազգուշացնում են հնարավոր բացասական հետևանքների մասին։ Իրավապաշտպանները նշում են, որ բանտերում պաշտոնական հեռախոսազանգերի բարձր արժեքը բանտարկյալներին դրդում է ապօրինի սարքեր օգտագործել՝ ընտանիքների հետ կապը պահպանելու համար։ Հեռահաղորդակցական ընկերությունները մտավախություն ունեն, որ ազդանշանների խլացումը կարող է խաթարել օրինական կապի միջոցների աշխատանքը։

Քարը պնդում է, որ ոլորտի դիմադրությունը թուլանում է կապը թիրախային եղանակով արգելափակելու հնարավորություն տվող տեխնոլոգիաների փորձարկումների շնորհիվ։ Ըստ նրա՝ նման միջոցների կիրառումը դիտարկվում է բացառապես քրեակատարողական հիմնարկների հատուկ պայմաններում։