Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ
Փարիզում թոշակառուների համազգային ցույց է տեղի ունեցել։ Նրանք բողոքում են 2027 թվականի սոցիալական ապահովության բյուջեի նախագծում ներառված միջոցառումների առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sortir a Paris» պարբերականը:
Թոշակառուները վրդովված են այն առաջարկից, ըստ որի՝ գնաճին համապատասխանող կենսաթոշակների լիարժեք ինդեքսավորումը պետք է կիրառվի միայն նրանց նկատմամբ, ում ընդհանուր կենսաթոշակային եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 85%-ը։ Ցուցարարները պահանջում են ինդեքսավորել բոլոր կենսաթոշակները, պահպանել գործող հարկային արտոնությունները և ապահովել բժշկական օգնության հասանելիությունը։