Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիչալա թաղամասի բնակելի շենքերից մեկում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։