ՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ:
Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։
Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ Էսպոյի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա՝ անդրսահմանային համատեքստում) նախագահությունը ստանձնելու համաձայնության համար՝ կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը կոնվենցիայի աշխատանքներում և բնապահպանական հարցերի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման գործում։