Ես որեւէ սխալ չեմ արել, որի համար ամաչեմ. Հովիկ Աբրահամյան
«Ապրիլի 13-ին լրացել է իմ վարչապետության երկրորդ տարին եւ ես հստակ կարող եմ ասել, որ ես որեւէ սխալ չեմ արել, որի համար ամաչեմ»,-այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իսկ այն հարցին, թե որտեղից իրեն շքեղ տունը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե դրա մասին ինքն արդեն խոսել է:
Լրագրողների այն հարցադրմանը, արդյոք կվաճառի իր առանձնատունը՝ բանակին զենքով ապահովելու համար, պատասխանել է.«Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը նման ֆինանսական խնդիր չունի սպառազինության հետ կապված: Սա միայն լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններն են»: