Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Արագածոտնի Թեմը հայտարարություն է արել․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
սիրով տեղեկացնում ենք, որ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի թեմի Առաջնորդանիստ, Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, :
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը՝ միասնական աղոթք բարձրացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Օշական»։