Թրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ այցի ընթացքում իրեն հաջողվել է ֆանտաստիկ հարաբերություններ հաստատել։
«Կարծում եմ՝ դա 12 բալանոց այց էր։ Եթե գնահատենք 10 բալանոց սանդղակով, ես կտայի 12։ Ամեն ինչ հիանալի անցավ։ Հաստատվեցին ֆանտաստիկ հարաբերություններ»,- ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում։