Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ ՓաշինյանինԻնչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանին ոչնչացրել են 22 զինյալիԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՔաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե ՄարինոսյանըԵրբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամ
Միջազգային

Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը

Սոմալիի իշխանությունները հինգշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ Աբու Դաբիին մեղադրելով Աֆրիկյան եղջյուրում գտնվող պետության ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, հաղորդում է Associated Press-ը։

Այս շաբաթվա սկզբին Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել էր դաշնային իշխանություններին չենթարկվող զինված կազմավորումներին աջակցելու և երկրի միասնությունը խաթարելու մեջ։ Էմիրությունները հարաբերություններ են պահպանում Սոմալիի երեք տարածաշրջանների՝ Սոմալիլենդի, Պունտլենդի և Ջուբալենդի հետ։

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի արտաքսման և խորհրդակցությունների նպատակով ԱՄԷ-ից Սոմալիի դեսպանին հետ կանչելու մասին Մոգադիշոյում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է տեղեկատվության նախարար Աբդիֆաթահ Կասիմ Մոհամուդը։ Որոշումն ընդունվել է վարչապետ Համզա Աբդի Բարեի նախագահությամբ կառավարության նիստից հետո։

Մայրաքաղաքի իշխանությունները Սոմալիի քաղաքացիներին և տեղական համայնքների առաջնորդներին միասնության կոչ են արել՝ դիմակայելու այն ամենին, ինչ իրենք անվանել են «Էմիրությունների ագրեսիա»։ Նրանք միաժամանակ զգուշացրել են, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն նրանց նկատմամբ, ովքեր չեն հետևի այդ կոչերին։

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը, X սոցիալական ցանցում մեկնաբանելով իրավիճակը, Մոհամուդին մեղադրել է անձնական շահերը Սոմալիի ազգային շահերից վեր դասելու մեջ։

Դեսպանին արտաքսելու որոշումը խորացնում է երկու երկրների միջև հակամարտությունը, որը սրվել էր հունվարին, երբ Սոմալին չեղարկել էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նավահանգիստներին, պետական հաստատություններին, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությանը վերաբերող համաձայնագրերը։ Սակայն Սոմալիլենդի, Պունտլենդի և Ջուբալենդի իշխանությունները մերժել էին իրենց տարածքներին առնչվող պայմանավորվածությունները չեղարկելու՝ դաշնային կառավարության իրավունքը։

Էմիրությունների հետ հարաբերությունների սրումը տեղի է ունենում Սոմալիում ներքաղաքական ճգնաժամի հետնապատկերին։ Ավելի քան երեք տասնամյակ աշխատելուց հետո ՄԱԿ-ը վերջերս փակել է երկրում իր քաղաքական առաքելությունը, որն օգնում էր հակամարտող առաջնորդներին բանակցություններ վարել։ Կողմերը դեռ չեն համաձայնեցրել առաքելությանը փոխարինող միջնորդի թեկնածությունը։

Մինչ այդ շարունակվում է ընտրությունների շուրջ վեճը, որն այս տարվա սկզբին Մոգադիշոյում հանգեցրել էր զինված բախումների։ Նոյեմբերի սկզբին Սոմալիի Գերագույն դատարանը վճռել էր, որ նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի պաշտոնավարման ժամկետը լրացել է, և կարգադրել էր 90 օրվա ընթացքում ընտրություններ անցկացնել։