Պուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ ՓաշինյանինԻնչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանին ոչնչացրել են 22 զինյալիԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՔաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե ՄարինոսյանըԵրբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամԱդրբեջանն ակնկալում է Հայաստանից տեղեկություններ զանգվածային գերեզմանների վերաբերյալ. Հիքմեթ ՀաջիևԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)
Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալու իրենց տարածքի, ռազմաբազաների և այլ օբյեկտների օգտագործումը Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան գործողությունների նախապատրաստման և իրականացման համար, հաղորդում է Mehr-ը։

Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին նման աջակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ և Իրանին իրավունք է տալիս պատասխան պաշտպանական միջոցներ ձեռնարկելու։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանի պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու իրենց ենթակառուցվածքների հետագա օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ այս իրավիճակում անգործությունը հակասում է բարիդրացիության սկզբունքին։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Թեհրանը հղում է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի հավելվածի 3-րդ հոդվածի «f» կետին, ըստ որի՝ պետության կողմից իր տարածքն այլ պետության տրամադրելը՝ երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու համար, կարող է որակվել որպես ագրեսիա։ Իրանը հայտարարել է, որ նման գործողություններն իրեն իրավունք են տալիս ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկելու։

Իրանի ԱԳՆ-ն նաև դատապարտել է վերջին մի քանի օրում Իրանի հարավային ափի օբյեկտներին ամերիկյան զինուժի հասցրած հարվածները։ Գերատեսչության պնդմամբ՝ ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան երկու ռազմաբազայում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակների վրա, որոնք Թեհրանը համարում է երկրի դեմ գործողությունների աղբյուրներ և աջակցող ենթակառուցվածքներ։

Իրանն ընդգծել է, որ հարգում է հարևան պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մինչ այժմ առավելագույն զսպվածություն է ցուցաբերել՝ հաշվի առնելով նրանց հետ հարաբերություններն ու իսլամական ումմայի շահերը։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ իրանական հարվածներն ուղղված են եղել բացառապես այդ երկրների տարածքում ամերիկյան ռազմաբազաների և օբյեկտների դեմ։

Թեհրանը սրացման հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի վրա՝ ԱՄՆ-ին մեղադրելով միջազգային իրավունքի խախտման և ուժի ապօրինի կիրառման մեջ։ Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ին, առաջին հերթին՝ Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին, կատարելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները։ Գերատեսչությունը զգուշացրել է, որ ուժի կիրառման արգելքի խախտումներին չարձագանքելը խաթարում է կազմակերպության հեղինակությունը և սպառնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է տարածաշրջանի որոշ երկրների՝ ամերիկյան հարձակումներն անտեսելու պայմաններում Իրանի պատասխան գործողությունները դատապարտելու համար։ Թեհրանը նրանց կոչ է արել հասնելու Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար իրենց տարածքի օգտագործման դադարեցմանը, այլ ոչ թե քննադատելու այն, ինչն ինքը համարում է օրինական ինքնապաշտպանություն։

Եզրափակելով՝ գերատեսչությունը վերահաստատել է Իրանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությունը և զգուշացրել, որ ագրեսիայի ցանկացած նոր ակտ կամ թշնամական գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական պատասխանին։