Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»
ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման նոր ճանապարհային քարտեզը, դրա իրականացման առաջընթացը և իրավական մոտարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։
«Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարում» օրակարգային հարցի քննարկման ընթացքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ, և Հայաստանը բարեփոխումների իր օրակարգում առաջնային նշանակություն է տալիս եվրոպական չափանիշներին համահունչ անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։