Իրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ ՓաշինյանինԻնչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանին ոչնչացրել են 22 զինյալիԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՔաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե ՄարինոսյանըԵրբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամԱդրբեջանն ակնկալում է Հայաստանից տեղեկություններ զանգվածային գերեզմանների վերաբերյալ. Հիքմեթ ՀաջիևԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Հասարակություն

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ Միությունը հիշեցրել է նաև լրագրողների հետ իշխանությունների հաղորդակցության մշակույթի, խոսքի կոռեկտության և լրագրողների մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին։

Հայտարարության մեջ ասվում է.

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց Խորհրդարանում երեկ Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակվում:

Լրագրողը ճեպազրույցում այսօր հիշեցրեց Փաշինյանի մշտական խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրեց լրագրողը:

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:

Նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։

Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ