Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ ՓաշինյանինԻնչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանին ոչնչացրել են 22 զինյալիԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՔաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե ՄարինոսյանըԵրբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամԱդրբեջանն ակնկալում է Հայաստանից տեղեկություններ զանգվածային գերեզմանների վերաբերյալ. Հիքմեթ ՀաջիևԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ կա անվստահություն. Նիկոլ ՓաշինյանԿառավարությունը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Հովհաննես ՀովհաննիսյանինԹրամփը, Սի Ծինփինը և Պուտինը Շենչժենում սկսել են եռակողմ հանդիպումըՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թող հազար տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը»։
Այս խոսքերով այսօր դատարանում հանդես եկավ Բագրատ Սրբազանը։
Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Ցավոք, նման որոշումը սպասելի էր բոլորիս համար:

Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ: Այս շինծու գործի շրջանակներում, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է ապացույցների բացակայության մասին, շարունակում են կիրառվել ազատությունը սահմանափակող միջոցներ։

Բայց կա մի հանգամանք, որն ակներև է բոլորի համար. անգամ տնային կալանքի պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի, մեկ օրակարգի և մեկ նպատակի շուրջ։
Նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք վկայում է, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող կաշկանդել իրական, գաղափարական ազատությունը:

Այսօր դատարանում նա վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ։ Ավելին՝ հայտարարեց, որ որևէ ակնկալիք չունի երկրային դատարանից և երկրային դատավորներից, իսկ իր միջնորդության հարցի քննարկումն անգամ իր համար ամոթալի է։

Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ:

Մեծ պատիվ է ինձ համար լինել մերօրյա բացառիկ հոգևորականներից մեկի մտերիմը:
Այս երկրում արդարություն լինելու է։ Եվ նրանք, ովքեր տարիներ շարունակ մարդկանց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար հալածել են, սահմանափակել նրանց ազատությունն ու ոտնահարել իրավունքները, ի վերջո պատասխան են տալու իրենց գործողությունների համար։ Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին։